Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________2021 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և  գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2019  թվականի  ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 912-Ա որոշման հավելված 2-ի՝

1)  1-ին կետի 13-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

2)  2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Մարտին Սերգեյի Միրաքյան (ծնվ.՝ 08.05.1997թ., բնակության վայրը՝  քաղ. Երևան, Գյուլբենկյան 21, բն. 6-7, Լիսաբոնի համալսարան, Պորտուգալյա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ»:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ   ունեցող  քաղաքացիներին    շարքային    կազմի    պարտադիր    զինվորական    ծառայության   2019  թվականի  ամառային   զորակոչից   տարկետում   տալու  մասին» N 912-Ա  որոշման հավելված 2-ում տեղ գտած ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության  անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

Մարտին Սերգեյի Միրաքյանն ընդունվել է Լիսաբոնի համալսարանի մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման հավելված 2-ի 1-ին  կետով մինչև ուսումնառության ավարտը 2021 թվականի ամառային զորակոչ Մ.Միրաքյանին 13-րդ ենթակետով տրվել է տարկետում:

Մ. Միրաքյանին տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, քանի որ ուսումնառության ավարտի  ժամկետի վերաբերյալ նախկինում տեղեկանք չի ներկայացվել՝ սակայն նրա ուսումնառությունը բուհի կողմից տրված տեղեկանքով ավարտվում է 2021 թվականի հոկտեմբերի 31-ին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Մ.Միրաքյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2021 թվականի ձմեռային զորակոչին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ  հնրավորություն կընձեռնվի  քաղաքացի Մ. Միրաքյանին  ավարտելու ուսումը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    22.04.2021 - 07.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5058

Տպել