Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմամբ սահմանված է, որ անկանխիկ վճար­ման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար համա­պա­տաս­խա­նու­թյան եզրակացության տրամադրման վերջնաժամկետը տրամադրման օրը ներառող ամս­վան հաջորդող 12-րդ ամսվա 1-ն է: Ընդ որում սահմանված ժամկետը չպահպանելու դեպ­քում եզրակացությունը ճանաչվում է ուժը կորցրած, և ուժը կորցնելու օրվանից եզրա­կա­ցու­թյու­նում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները ենթակա չեն իրացման կամ վարձա­կա­լու­թյան տրամադրման:

Խնդիրն այն է, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ մինչև վերջնաժամկետի ավարտն իրացվում են ՀԴՄ-ներ, որոնք չեն ապահովում անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջները: Նշված դեպքում կարգավորված չէ, թե ինչպես և ում կողմից է իրականացվելու անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովումը վերջնաժամկետի ավարտից հետո: Միաժամանակ, առաջանում է խնդիր, թե արդյոք ենթակա են շահագործման այն ՀԴՄ-ները, որոնք վերջնաժամկետում չեն ապահովել նշված պահանջները:

  • Քննարկվել է

    21.04.2021 - 06.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4656

Տպել