Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում հանրապետական զորակոչային հանձնաժողովի գործունեության օպերատիվությունը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմից ստացված 29.03.2021թ. N 02/10.2/9924-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետում սահմանված է, որ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, առնվազն 3 անդամներ և քարտուղարը: Հանձնաժողովի կողմից ընդունվում են եզրակացություններ, որոնք արձանագրվում են համապատասխան մատյանում` նշելով նաև եզրակացության ընդունմանը մասնակցած հանձնաժողովի անդամների կազմը և քվեարկության արդյունքները, ներառյալ ներկայացված հատուկ կարծիքը: Հանձնաժողովի նիստի արդյունքներով հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմված եզրակացությունները` համաձայն N 10, N 11, N 12 ձևերի, այնուհետև ներկայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությանը, որը բավականին ժամանակատար գործընթաց է, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում եզրակացությունների հիման վրա համապատասխան որոշումների ընդունման և զորակոչի ենթակա քաղաքացիների ազատումների կամ տարկետումների ձևակերպման գործընթացի վրա: Արդյունքում, եզրակացություններում հաձնաժողովի անդամների ստորագրությունների հավաքման գործընթացը փաստացի հանդիսանում է կրկնակի գործողություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի համապատասխան եզրակացություններից հանել հանձնաժողովի անդամների ստորագրության պահանջը, թողնելով միայն հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  • Քննարկվել է

    20.04.2021 - 06.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4567

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

26.04.2021

Հանրային քննարկման ներկայացված Նախագծում որպես հիմնավորում նշվում է եզրակացություններում հաձնաժողովի անդամների ստորագրությունների հավաքման գործընթացի կրկնակի և ժամանակատար լինելը։ Ստորագրություն կարելի է «հավաքել» միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամները չեն իրականացնում հանձնաժողովային գործառույթ և ոչ մի քվեարկություն էլ չի լինում, որն ըստ իս այդպես չէ։ Ներկայացված առաջարկը միանձնյա որոշման օրինակ կարելի է համարել, քանի որ ստորագրում է միայն հանձնաժողովի նախագահը, իսկ քարտուղարը արձանագրող անձ է, ոչ թե եզրակացություն կայացնող։ Սովորաբար հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարարն է։ Ներկայացված առաջարկը ենթադրում է, որ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը (պաշտպանության նախարարը), եզրակացություն է ուղարկում ինքն իրեն (պաշտպանության նախարարի հաստատմանը)։ Առաջարկված տարբերակը, ըստ էության, եզրակացության քաղվածքի առաջարկ էլ չէ, քանի, որ քաղվածքը ստորագրվում է միայն քարտուղարը, նշելով «իսկականի հետ ճիշտ է»: Հանձնաժողովային (կոլեգիալ) որոշում կամ եզրակացություն ընդունվում է հանձնաժողովի անդամների կողմից բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում է նիստին ներկա բոլոր անդամների կողմից, որը այդ գործընթացի իրականացման պայմաններում «կրկնակի և ժամանակատար» չի կարող համարվել և ստորագրություն «հավաքելու» անհրաժեշտություն չի կարող առաջացնել։ Կարծում եմ, որ առաջարկվող Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 15-ի 25-րդ հոդվածի 9-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132–Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետերին։

Տեսնել ավելին