Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գուրգեն Գրիգորյան 06.04.2021 19:06:47 Առաջարկում եմ Հոդված 4-ում ձևակերպումը շարադրել հետևյալ կերպ. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված և իրավունքի պետական գրանցում ստացած՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնա¬կելի կամ այլ տարածք-ների օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկ¬ման բազաները որո¬շվում են անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ Օրենս¬գրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող հարկման բազաները։