Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 797-Ն որոշմամբ ստեղծված Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 24.03.2021 և 30․03․2021 թվականներին կայացած նիստերում տրվել են համապատասխան եզրակացություններ, որոնց հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 30.03.2021 թվականի N 106-Ա հրամանով 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 17 քաղաքացի, որոնք իրենց ծառայությունն են անցնելու ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշմամբ նախատեսված վայրերում (կազմակերպություններում):

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1. մասի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում  (մինչև 30000 ՀՀ դրամ):

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 17 ծառայողներին անհրաժեշտություն է առաջանում վճարել օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարը՝ 4,590.0 հազար դրամ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունների հիման վրա արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 17 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման համար վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 17 քաղաքացիներին 2021 թվականի 9 ամիսների դրամական բավարարման գումարները վճարելու համար ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ է 4,590.0 հազար դրամ:

Հաշվի առնելով 2020 թվականի հունվարի 30-ի ՀՀ կառավարության նիստի N ԱՔ/20-2020 (4) արձանագրության 1-ին կետի ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ 2021 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 17 քաղաքացիներին դրամական բավարարման 4,590.0 հազ. դրամ գումարները վճարելու համար «Հայաuտանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարվում է վերաբաշխում` 1176 ծրագրի «11003 Ավիացիոն և այլ սարքավորումների պահպանում» միջոցառումը 4,590.0 հազ. դրամ գումարի չափով նվազեցվում է և նույն չափով ավելացվում է 1110 ծրագրի «12001 Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում» միջոցառմանը:

 

  1. Կարգավորման նպատակը

Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված դրամական բավարարման գումարների տրամադրում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված գործառույթների իրականացում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՑԱՆԿ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ (ՄՇԱԿՈՂՆԵՐԻ)

««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

ՑԱՆԿ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՈՐՈՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ ՄՇԱԿՎԵԼ Է ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

««Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Նորմատիվ իրավական  ակտերի  մասին» օրենքների հիման վրա:

  • Քննարկվել է

    05.04.2021 - 20.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4530

Տպել