Հիշել նախագիծը

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) 11-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով, ըստ որի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը:

   2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանով հաստատվել են ներդիրների ձևերը, որոնցով սահմանվել են որոշակի պահանջներ՝ կրթական ծրագիր, մասնագիտություն, սահմանային տեղեր, ուսուցման լեզուն, ուսուցման տևողություն և այլն: 2012 թվականից հետո ընդունվել են մի շարք իրավական ակտեր որոնցով առաջացել են ներդիրներում և հաշվետվության ձևերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միավորման արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն): Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների հավելված հանդիսացող ներդիրների ձևաթղթերում, որը հաստատվում է նախարարի հրամանով` նշված է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սակայն լիցենզիաներ տվող լիազոր մարմինը այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Միաժամանակ, ընդունված իրավական ակտերում՝ լիցենզավորման ենթակա են միջին նախադպրոցական տարիքային փուլը (նախադպրոցականի մասով), նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունները լիցենզավորվում են ըստ մասնագիտությունների և որակավորումների, բարձրագույն մասնագիտականով՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի: Փոփոխություններ կան որ կապված են, մի շարք պահանջների սահմանման հետ՝ ուսումնական նվազագույն տարածքը, շինությունների նպատակային նշանակության համապատասխանությունը հասարակական շենքերին և շինություններին, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2.1 մասի պահանջից, ըստ որի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: Այդ պահանջները սահմանվել է հաշվի առնելով սովորողների, այլ քաղաքացիների շահերը, որպեսզի պահպանվի այն ուսումնական տարածքի նվազագույնը որի հիմքով հաստատությունը լիցենզիա է ստացել, որպեսզի ուսումնական հաստատությունները ստիպված լինեն երկարաժամկետ օգտագործել տարածքները և ուսումնական տարվա ինչ որ փուլում չտեղափոխվեն այլ վայր ուսուցում իրականացնելու, խոչնդոտներ ստեղծելով սովորողների համար (միաժամանակ, շատ հաճախ ի հաշիվ գրադարանի, մարզադահլիճի և այլ տարածքների, ուսումնական տարածքները կարող են նվազել):  Նախարարությունը ստանում է նաև բազմաթիվ ահազանգներ քաղաքացիներից՝ բնակելի շենքերում գործող ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Հաշվետվության ձևերում լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենի, պետական տուրքի վճարման անդորրագրերի, հիմնական առարկաների գծով օտար լեզվով դասավանդող դասախոսների դեպքում նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթղթերի պահանջը հնարավորություն կտա ուսումնական հաստատություննեում վերահսկողության գործընթացը դարձնել առավել արդյունավետ:

    3.Կարգավորման նպատակը և բնույթը

   Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում որոշակի չափանիշներ ներդնելով համապատասխանեցնել իրավական ակտերը, բարելավել  ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

  4.Ակնկալվող արդյունքը

      Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ էապես կարևոր պահանջների ներդրում, և դրանք չպահպանելու դեպքում ուսումնական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշերի սահմանում` ապահովելով կրթության լիցենզավորման պայմանների ու պահանջների լավարկմանը և արդյունավետ գործունեությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Տեղեկանք

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերի ընդունումը  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                              Տեղեկանք

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ  այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.04.2021 - 28.04.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5844

Տպել