Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածով նախատեսված է քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը:

Հատկանշական է, որ վերոնշյալ ցանկում նախատեսված չեն մարտական հրազենի տեսակները, մինչդեռ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա՝ ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենք (այսուհետ՝ մարտական) է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ  ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեկատարողական վարչությանը փոխանցելու մասին» N 1856-Ա, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը փոխանցելու մասին» N 742-Ա, ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Կոշ», «Սևան» և «էրեբունի» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը փոխանցելու մասին» N 1601-Ն որոշումներով հաստատված հավելվածներով նախատեսված ցանկերի համաձայն՝ Քրեակատարողական վարչությանը (ներկայումս՝ Քրեկատարողական ծառայությանը), ի թիվս հատուկ միջոցների և հրազենի այլ տեսակների, փոխանցվել են նաև մարտական հրազեն հանդիսացող «AK 74» տեսակի ինքնաձիգեր: Գործնականում քրեակատարողական բոլոր հիմնարկների արտաքին պահպանությունն իրականացնելիս պահակախմբերի ծառայողները կրում են ինքաձիգեր:

 «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում ևս ամրագրված են այն դեպքերը, որոնց պարագայում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կարող է մարտական կամ ծառայողական զենք գործադրվել:

ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածի 21-րդ, 31-րդ, 55-րդ, 63-րդ, 93-րդ, 98-րդ, 107-րդ, 132-րդ և 140-րդ կետերի համաձայն՝

«21. Պահպանության ապահովման բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ ուղեկցորդում իրականացնող և երկրորդ, երրորդ կարգի ու կրտսեր մասնագետներն ապահովվում են նաև մարտական զենքով և հատուկ ավտոմոբիլներով: Պահպանության ապահովման բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

(...)

  1. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները, բացառությամբ երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների, ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներն ապահովվում են մարտական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տիրապետման տակ կարող են լինել նաև օրենսդրությամբ սահմանված զենքի, հատուկ միջոցների և տեխնիկական այլ միջոցների տեսակներ:

(...)

  1. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս աշխատանքներ իրականացնելու նպատակով դատապարտյալների պահպանությունն ապահովող ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով:

(...)

  1. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:

(...)

  1. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:

(...)

  1. Արահետում և դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 20 փամփուշտով (2 պահեստատուփ՝ 10-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, սուլիչով, էլեկտրական լապտերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով: Դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը ապահովված է լինում նաև հեռախոսային կապով, իսկ արահետում նշանակված պահակետի ծառայողը` շարժական հեռախոսակապով՝ անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ միանալու հնարավորությամբ:

(...)

  1. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողներն ապահովված պետք է լինեն ծառայողական զենքով, ձեռնաշղթայով և ռադիոկապով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական զենքով:

(...)

  1. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:

(...)

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում ծառայողական և մարտական զենք, ինչպես նաև համապատասխան ծառայողների կողմից արգելքներ քանդող միջոցներ կարող են գործադրվել տվյալ Հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում` սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների համաձայն:»:

ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանով հաստատված հավելված N 12-ի 16-րդ, 43-րդ և 57-րդ կետերով ևս նախատեսված են քրեակատարողական ծառայողների կողմից մարտական զենք կրելու հնարավորություններ:

Վերոհիշյալ իրավակարգավորումների համալիր վերլուծությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ ՀՀ ԱՆ քրեակատարողւսկան ծառայությունն իրավասու է սպառազինության մեջ, բացի ծառայողական զենքից ունենալ և կրել նաև մարտական զենք, ուստի անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշմամբ սահմանված հավելվածում լրացում կատարելու միջոցով ընդգրկել նաև մարտական զենքի մասին համապատասխան դրույթներ:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով, առաջարկվում է Որոշման կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի մասին» ՀՀ օրենքի, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1856-Ա, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 742-Ա, ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1601-Ն և մի շարք այլ իրավական ակտերի դրույթներին, ըստ այդմ՝ Որոշմամբ սահմանված հավելվածով նախատեսված hրազենի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների ցանկում ավելացնելով մարտական զենքը:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Որոշումը համապատասխանեցնել խնդրո առարկային վերաբերող մյուս իրավական ակտերին և գործնականում առկա իրավիճակին:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    01.04.2021 - 16.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4694

Տպել