Հիշել նախագիծը

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությամբ մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ, հաշվի առնելով, որ վերջիններս, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի (այսուհետ` Հրաման), չեն հանդիսանում կենսաբանական թափոն: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով վերջիններս չեն կարող հուղարկավորվել, քանի որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:

Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են "ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ." ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ քաշվեցին նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մահացած ծնված երեխային` կենսաբանական թափոն դիտարկելու և Հրամանով նախատեսված կարգավորումների ներքո ոչնչացվելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մահացած ծնված երեխայի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչև 3000 գրամ և ավել քաշի, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

   2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված պտղի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից (ինչպես դա արվում է մահացած նորածնի դեպքում) կազմակերպել մահացած ծնվածի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, միաժամանակ դիտարկելով վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններին հրկիզման եղանակով մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացնելու իրավունք վերապահելու հնարավորությունը:

 Նման կարգավորման ներքո մեռելածնի աճյունը չի համարվի կենսաբանական թափոն, ինչը, մեր համոզմամբ, ընկալելի չի լինի մեր հասարակության ստվար զանգվածի համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կլրացվի օրենսդրական բացը և կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ հրկիզման հարցը:

  • Քննարկվել է

    31.03.2021 - 15.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7037

Տպել

Առաջարկներ`

Julietta Tevosyan

31.03.2021

Վեդանայել որոշումը։։։

Julietta Tevosyan

31.03.2021

Դեմեմ նման մեր երկրին ոչ հարիր որոշմանը։։։

Տեսնել ավելին