Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացուն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարելու պայմաններում քաղաքացու կողմից նույն կուրսում մնալու հանգամանքը որպես տարկետումը դադարեցնելու հիմք սահմանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված նպատակային ուսումնառության համար («Պատիվ ունեմ» ծրագիր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման դադարման հիմքեր են հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառունից կամ ռազմական պատրաստությունից հրաժարվելու կամ անբավարար առաջադիմության արդյունքում հեռացվելու կամ առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ստանալու կամ առկա ուսուցման ձևը փոխելու դեպքերը: Այս շարքում չի նախատեսվել քաղաքացու կողմից նույն կուրսում մնալու հանգամանքը, որի արդյունքում մինչ օրս արձանագրված մեկ դեպքով խնդիր է առաջացել «Պատիվ ունեմ» ծրագրով հետագա ուսումնառության կազմակերպման ձևաչափը և տրված տարկետման կարգավիճակը հստակեցնելու գործընթացում: Այդ նպատով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու կողմից նույն կուրսում մնալու հանգամանքը ևս սահմանել որպես նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարելու հիմք, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նպատակային ուսումնառության համար քաղաքացուն տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարելու պայմաններում ներառել նաև քաղաքացու կողմից նույն կուրսում մնալու դեպքը, ինչպես նաև կարգավորվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը համապատասխան դեպքով տարկետման իրավունքը պահպանվելու իրավունքը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

   Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  • Քննարկվել է

    30.03.2021 - 14.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4300

Տպել