Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­ման ընդունումը պայմանավորված է «Հիմնադրամների մասին» օրենքին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կանոնադրության դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

Հարկ է նաև հավելել, որ Նախագծի ընդունումն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված բանավոր հանձնարարականի կատարման ապահովմանը, որի համաձայն` պետական մարմինների և պաշտոնատար անձանց մասնակցությունը Կառավարության կողմից հիմնադրված կազմակերպությունների գործունեության ընթացքում պետք է նվազեցվի:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը:

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­ման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  2. «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­ման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

  • Քննարկվել է

    29.03.2021 - 13.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6103

Տպել