Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման հավելված 14-րդ կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում կարող են ընդգրկվել մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի)  աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների  (բաժինների) աշխատողներ, համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ, բուժաշխատողներ. համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

   Հարկ է նշել, որ գործնականում  գրեթե բոլոր համայնքներում հանձնաժողովների աշխատանքներին հրավիրվում և մասնակցում  են նաև ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների  (խմբերի) ծառայողներ։

    Հաշվի առնելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ու ընդունվող որոշումները վերաբերում են երեխաների և ընտանիքի մյուս անդամների շահերին, ուստի ոստիկանության համապատասխան մասնագետների ներգրավումը մեծապես նպաստում է հանձնաժողովների կողմից քննարկվող դեպքերի բազմակողմանի ուսումնասիրությանը, հետևապես  և օբյեկտիվ որոշումների կայացմանը։

     

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը

  

  Նախագծով նախատեսվում է օրենսդրական հիմք սահմանել ոստիկանության  մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներին տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում ներգրավելու նպատակով։

Որոշման մեջ կատարվող  փոփոխույթունները և լրացումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման կամ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնի։

 

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  

   4.Ակնկալվող արդյունքը

  

     Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները կներգրավվեն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում, ինչը հնարավորություն կընձեռի երեխաների և քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը, հանձնաժողովի կողմից քննարկվող դեպքերը առավել  բազմակողմանի ուսումնասիրելու, որն իր հերթին կնպաստի ավելի հիմնավորված  որոշումների կայացմանը։

 

Ոստիկանություն

  • Քննարկվել է

    25.03.2021 - 09.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4827

Տպել