Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  3-Ի N 668-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։

    2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը՝ միասնական գնային քաղաքականությունն ապահովելու համար։

 2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ վարձավճարները կհաշվարկվեն համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից: 

4․ Ակնկալվող արդյունքը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացումվարձավճարները կսահմանվեն միասնական մոտեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար։

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1․  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ անտառային օրենսգրքի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքից, ինչպես նաև պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տրամադրելու ընթացակարգում փոփոխություններ անելու որոշակի անհրաժեշտությունից։ 

    2․  Առաջարկվող կարգավորման բնույթը

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքին, ամրագրել, որ  անտառային կոմիտեն է իրականացնում անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը և մրցույթների կազմակերպումը (համաձայն անտառային օրենսգրքի 7.1֊րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետի), որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարել Անտառային կոմիտեի ինտերնետային կայքի և հանձնաժողովի գտնվելու վայրի վերաբերյալ, որոշման մեջ ամրագրել օգտագործման վարձավճարների հաշվարկի՝ Հայաստանի Հանրապետությունում միասնական մոտեցման դրույթներ, որոշման մեջ կատարել լրացում, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ։

ՀՀ հարկային օրենսգրքի (ասյուհետ՝ Օրենսգիրք)  62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:»

Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:»

  3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

        Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  4․ Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Կառավարության որոշման ընդունմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման գործընթացում կներդրվի նոր մոտեցումներ, ինչպես նաև որոշումը կհամապատասխանեցվի ՀՀ անտառային օրենսգրքի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։

   5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում                         սպասվելիք փոփոխությունների մասին.

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    23.03.2021 - 25.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4877

Տպել