Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ      

   ՈՐՈՇՈՒՄ

                                                                                   

--------- 2021 թվականի N      -Ն

                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններըև լրացումները՝

1) 7-րդ կետը և 8-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները տնօրինում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ պարեկային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն):

  1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը պատահարի վայր ներկայանալուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո անմիջապես զեկուցում է համապատասխանաբար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ Կենտրոն  և ներկայացնում հաղորդում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`»,

2) 9-րդ կետը «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերից հետո լրացնել «կամ Կենտրոնի» բառերով,

3) 12-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «կամ Կենտրոնի» բառերով։

4) 16-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «և Կենտրոնի» բառերով։

5) 21-րդ կետը «ճանապարհային ոստիկանության» բառերից հետո լրացնել «և Կենտրոնի» բառերով։

  1. Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                             

                                                                                                        «     » ________  2021 թ.

                                                                                                                  ք.Երևան

                                                                                                                     

 

 

 

  • Քննարկվել է

    19.03.2021 - 03.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5640

Տպել