Հիշել նախագիծը

«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Նախագծի մշակումը պայմանավորված է տեխնիակական կանոնակարգման օրենսդրության փոփոխությամբ և արդյունքում՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի պահանջների՝ չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Այդ կապակցությամբ ներկայումս մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը ու մշակվել են դրանց փոխարինող իրավական ակտեր, որոնք չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգեր:

Էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքով վերապահված գործառույթները` տեխնիկական ստուգումները, պատահարների մասնագիտական քննությունները, էներգատեղակայանքների գործարկման եզրակցության տրամադրումը, ՀՀ քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունները իրականացվում են տեխնիկական կանոնակարգերով: Հետևաբար՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո տեսչական մարմինը հնարավորություն չի ունենա իրականացնել էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրեն վերապահված գործառույթները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում, որը իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, հնարավորություն կընձեռի վերահսկողություն իրականացնել, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների զատ, նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար:

  • Քննարկվել է

    17.03.2021 - 01.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4768

Տպել