Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ։ Ինչպես հայտնի է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով, եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը իրականացվում է ԳՕՍՏ 33670-2015 ստանդարտին համապատասխան և տրվում է «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական», որը պարտադիր է ԵԱՏՄ երկրներում առաջին անգամ եզակի տրանսպորտային միջոցի հաշվառման համար։ Ստանդարտի և նշյալ տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջ է «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով)» համալրումը («Էրա-ԳԼՕՆԱՍՍ»), որի բացակայությունը նույնիսկ տրանսպորտային միջոցի այլ պարամետրերով համապատասխանելու դեպքում, թույլ չի տալու տրամադրել «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական»։

Նշված որոշումով հնարավոր կլինի «Սեպուհ 1» ՍՊԸ-ին աջակցել իրենց կողմից 2018 և 2020 թվականերին հավաքված թվով 8 (ութ) տրանսպորտային միջոցների պարզեցված ընթացակարգով ստանալ «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական»-ներ, կատարել դրանց պետական գրանցում, վաճառք ՀՀ տարածքում, ինչպես նաև թույլ կտա այլ ներկրողներին նույնպես պարզեցված ընթացակարգով ստանալ «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական» և շուկայահանել ՀՀ տարածքում։

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս տրանսպորտային միջոցների ներմուծման և շուկայահանման համար սահմանված դրույթի կիրառման կանոնակարգման բացերի պատճառով առաջանում են որոշակի խոչընդոտներ, ինչի բացակայությունը նույնիսկ տրանսպորտային միջոցի այլ պարամետրերով համապատասխանելու դեպքում, թույլ չի տալու տրամադրել «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական։

3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նշված խնդիրը հնարավոր է լուծել պարվեցված ընթացակարգերի կիրառման միջոցով և այդ ոլորտում խոչընդոտները վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:

4․Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի նախագծի նպատակը եզակի տրանսպորտային միջոցների ներմուծման և շուկայահանման կանոնների սահմանումն է:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6․Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը:

7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Քննարկվել է

    12.03.2021 - 05.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4813

Տպել