Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը, բազմազավակ ընտանիքների թվաքանակի ավելացումը, նրանց անդամների առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարումը։  

Ըստ այդմ, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել բազմազավակության խրախուսման նոր ծրագրեր, բազմազավակ երեխա խնամող ծնողների համար սահմանել  հավելյալ սոցիալական երաշխիքներ և արտոնություններ։ 

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 25338

Տպել

Առաջարկներ`

Վաչե Սարգսյան

17.03.2021

գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով

Ինգա Մարտինյան

16.03.2021

Իմ առաջարկները ամփոփել եմ նյութի տեսքով, մտահոգությունները վերաբերում են ոչ միայն այս նախագծին, այլ առհասարակ պետության քաղաքականությանը, այստեղ անելիք ունի նաեւ ԿԳՄՍՆ եւ առողջապահության նախարարությունը։ https://armdaily.am/?p=129017&l=am

Աննա Խուդոյան

15.03.2021

Առաջարկում եմ կրթական աջակցության շրջանակներում ներառել նաև բազմազավակ ընտանիքների երեխաների (5-12-րդ դասարաններ) դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցումը:

Տեսնել ավելին