Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը (այսուհետ նաև`  Ընկերություն) իր գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

        Ներկայումս մասնավորեցման ցանկում ընդգրկված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակառուցվածքները, մասնավորապես շենքային պայմանները, բժշկական և ախտորոշիչ սարքավորումները կարիք ունեն արդիականացման։ Միևնույն ժամանակ Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ։ Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր։

        Ընկերության եկամուտների զգալի մասը կազմում է պետական պատվերով մատուցվող ծառայությունները, ինչը զգալի կախվածություն է առաջացնում բյուջեի փոփոխություններից և ֆինանսական անկայուն իրավիճակ է ստեղծում վերջինիս նվազման դեպքում։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպության վճարովի ծառայությունների ծավալն ավելացել է շուկայի աճի համեմատ միջին ցուցանիշով։ Այլ նմանատիպ կազմակերպությունների համեմատ բժիշկների միջին աշխատավարձի ցուցանիշը բավականին բարձր է, իսկ Ընկերության պահպանման ծախսերը ոչ միշտ են օպտիմալ: Ընկերության շահութաբերության ցուցանիշը նույնպես ցածր է։

Անհրաժեշտ է ընդգծել, որ ներկայումս, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ուղղությունը չի համարվում եզակի, քանի որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

        Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

          Հաշվի առնելով հիմնավորման 2-րդ կետով ներկայացված պատճառաբանությունները` նպատակահարմար է օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ: Նշվածից հետևում է, որ ընկերության մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող է իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

        Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով:

  • Քննարկվել է

    01.03.2021 - 16.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4383

Տպել