Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի առանձնացված տարածքներն են, որոնք դիտարկվում են որպես առանձին բնական օբյեկտներ՝ իրենց համար սահմանված պահպանության հատուկ ռեժիմով և բնապահպաանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում։

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՕ-211-Ն օրենքի 20-րդ հոդվածի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Սակայն հաշվի առնելով, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում, միաժամանակ, քանի որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձևով են սահմանված և ներկայումս քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչպես նաև կարևորելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի  նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը և տնտեսության զարգացմանը՝ ի շահ հասարակության:

 

  • Քննարկվել է

    23.02.2021 - 15.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6348

Տպել