Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ասպիրանտուրայի հավակնորդները հնարավորություն չեն ունեցել նախապատրաստվել օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորմանը:
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ասպիրանտուրայի հավակնորդնեը չեն հասցրել պատշաճ մակարդակով նախապատրաստվել օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորմանը:
Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի 2020 թվականի փետրվարի 3-ի № 02/16.10/2897-2021 գրությունը՝ նվազեցվել է «1111. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրի «12005 Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում բուհական հաստատություններում» միջոցառմանը հատկացվող ֆինանսավորումը, որն ամբողջությամբ ուղղված է օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորումը ֆինանսավորելուն:
Վերոհիշյալ ենթածրագրի ֆինանսավորումը կրճատելիս առաջնորդվել ենք հիշյալ միջոցառման չիրականացման տեսակետից նվազ ռիսկային լինելու հանգամանքով:
3. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական քննություն:
-
Տևողություն
22.02.2021 10.03.2021 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 153
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: