Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սկիզբ առած՝ ԿՈՎԻԴ 19 համավարակի, այնուհետ ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում սահմանված միջոցառումներն իրականացնելու համար հետազոտական և բանակցային աշխատանքների իրականացման անհնարինությամբ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը։ Համակարգի վերանայման համար այժմ իրականացվում է հետազոտություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Առաջիկայում նախատեսվում են իրականացնել նաև շահեկից մարմինների հետ քննարկումներ, որոնք հնարավոր չի եղել իրականացնել արտակարգ և ռազմական դրության պայմաններում։ Սահմանված ժամկետներում փոփոխությունների իրականացման բացակայության վերաբերյալ տեղեկությունը ներկայացվել է ՀՀ վարապետի աշխատակազմ և ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 02/11.7/53769-2020 հանձնարարությամբ ընդունվել է ի գիտություն։

Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգում դերակատարների հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել փոփոխություն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որտեղ համակարգի դերակատարներին կվերապահվեն «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից բխող լիազորություններ։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 Նախագծի ընդունման նպատակն է՝ փոփոխել միջոցառումների իրականացման ժամկետները՝ սահամանելով գործընթացների լիարժեք իրականացման համար նոր ժամկետներ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

  Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն՝ օրենսդրական ակտերում փոփոխություններ իրականացնելու համար առավել իրատեսական ժամկետներ։

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի 

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծով  առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

  • Քննարկվել է

    19.02.2021 - 09.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4760

Տպել