Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

 N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների տրամադրման գործընթացն ապահովվելու նպատակով:

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի ««Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգերը սահմանելու մասին» թիվ 202-Ն որոշման համաձայն կանոնակարգվում է «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները, սակայն որպես բացառություն նշված է մշակութային արժեքների, բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի:

Նախագծի ընդունմամբ կսահմանվի Որոշմամբ` որպես բացառություն նշված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպման համար տրամադրվող թույլտվության ընթացակարգը:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտի առանձնահատկություններից` մասնավորապես ակնհայտ են թանկարժեք քարերի տեխնոլոգիական առանձնահատկությունները, որոնք տարբերվում են միմյանցից իրենց հիմնական հատկանիշներով և ֆիզիկական հատկություններով: Նրանք բոլորն էլ տարբերվում կառուցվածքով, խտությամբ, կարծրությամբ, թափանցիկությամբ, փայլով, գույնով և քիմիական կայունությամբ: Ավելին, մի շարք հատկանիշներ նույնիսկ կարող են տարբեր լինել նույնանուն քարերի դեպքում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       

  Ներկայումս գործող օրենսդրությամբ` մասնավորապես ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 202-Ն որոշմամբ կարգավորվում է «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները, սակայն բացառում է մշակութային արժեքների, բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

Որոշմամբ թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների համապատասխան մաքսային ընթացակարգերով ներմուծման դեպքում թույլտվությունների ստացման կարգ նախատեսված չէ, որի բացակայությունը խնդիր է առաջացնում տնտեսավարողների մոտ ապրանքների ներմուծման դեպքում վերամշակման համար մաքսային ձևակերպումների համար կարգավորող գործընթացում: Սակայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մաքսային ընթացակարգի ժամկետներ է սահմանում «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որպես մաքսային միության ապրանք հանդիսացող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) ապրանքների համար:

     

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2016 թվականի մարտի 3-ի թիվ 202-Ն որոշմամբ, համաձայն որի կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս»  մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների, բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների:

Որպես բացառություն նշված ապրանքների մաքսային ձևակերպումների համար թույլտվությունների տրամադրման ընթացակարգը սահմանելով` տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը` թույլտվությունների տրամադրման համար, իսկ պետական մարմիններին` օրենսդրությամբ սահմանված կարգով կանոնակարգել «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման մաքսային ընթացակարգերով ներմուծվող որպես մաքսային միության ապրանք հանդիսացող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունների կանոնակարգում: Արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից համապատասխան ոլորտում իրականացվող գործընթացների կարգավորում սահմանված կարգի համաձայն, ծառայությունների մատուցման բնագավառի բարելավվում և աշխատանքների համակարգվածություն:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                    

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

 

                                                                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

 N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                   

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

 N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                    ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.07.2017 - 31.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7870

Տպել