Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու և պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2020 թվականի փետրվարի 15֊ին ավարտվել է Ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը և ընկերությունն անցել է ուղիղ պետական կառավարման, ընդ որում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է ընկերության բաժնետոմսերից բխող իրավունքների կառավարումն իրականացնող լիազոր մարմին:

        Ընկերության 2017 թվականի հունիսի 20֊ի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2016 թվականի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված կուտակված շահույթից իրականացվել է շահույթի բաշխում 2,725,210,800,00 (երկու միլիարդ յոթ հարյուր քսանհինգ միլիոն երկու հարյուր տաս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով, որից 225,210,800,00(երկու հարյուր քսանհինգ միլիոն երկու հարյուր տաս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով վճարումը որոշվել է կատարել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15֊ը, իսկ 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով վճարումը հետաձգվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով: Ընդ որում, 2018 թվականի դեկտեմբերի 10֊ի Ընկերության ընդհանուր ժողովի մեկ այլ որոշմամբ Ընկերության ունեցած 2,500,000,000,00 ՀՀ դրամի չափով հետաձգված շահութաբաժնի վճարումը նորից հետաձգվել է մինչև 2020թ֊ի հունվարի 31-ը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ Ընկերության կողմից կուտակված շահույթից շահութաբաժնի մարումը կհանգեցնի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2011 թվականի N 269֊Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 17/02֊ի պահանջների, այն է՝ Ն2 իրացվելիության նորմատիվի խախտման:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է երկարաժամկետ կտրվածքում ապահովել Ընկերության ֆինանսական կայունությունը և գործունեության կանխատեսելիությունը՝ հնարավորություն ընձեռելով Ընկերությանը վճարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած շահութաբաժնի գծով պարտավորությունը՝ ներկայացված Նախագծի հավելվածով առաջարկվող՝ 2026թ֊ից ամենամյա հավասարաչափ վճարման սկզբունքով:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու մասին իրավական կարգավորում սահմանելն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ապահովել Ընկերության ֆինանսական կայունությունը և շահութաբաժնի գծով ընթացիկ պարտավորության վճարումը ՀՀ պետական բյուջե:

                                                   

 Տեղեկանք

««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու և պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու և պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրա­­­վական ակտե­րի ընդունման անհ­­րա­­­ժեշ­տություն չի առա­ջանա:

 

 Եզրակացություն

««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու և պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու և պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­մամբ պետա­­­կան բյու­ջեի եկա­­մուտ­­նե­րի նվազեցում և ծախսերի ավելացում չի ակնկալվում:

 

  • Քննարկվել է

    17.02.2021 - 05.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Փոստային կապ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 471

Տպել