Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծումը կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի  սեպտեմբերի 8  N110 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան հաստատված է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության տարածք երկարահատիկ բրնձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա` տարեկան 10000 տոննա ծավալով, որը կիրառվել է 2016 թվականի հունվարի 1-ից: 2016-2018 թվականներին Հայաստանի Հանրապետությունը չի օգտվել ներմուծման սակագնային քվոտայից, քանի որ նշված երկարահատիկ բրնձի առանձին տեսակներն արդեն իսկ ներառված էին Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրին միանալու մասին Պայմանագրին կից 4-րդ հավելվածում, և որոնց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող` ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր:

Հաշվի առնելով, որ 2019 և 2020  թվականների հունվարի 1-ից  Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման ժամանակ գանձվում է 3 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից գանձվում է 8 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ, ինչպես նաև հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի  սեպտեմբերի 8-ի N110 որոշման 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի  սեպտեմբերի 8-ի N110 որոշման 3-րդ կետի ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության կողմից:

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

 

  • Քննարկվել է

    15.02.2021 - 07.04.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4109

Տպել