Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը գյուղա­տնտե­­­սական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարու­նակական բարելավումն է։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Ներ­կա­յումս ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
  • սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտա­դրող են համարվում և, հետևաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտա­դ­րանքի անմիջական արտադրողները։ Նման կարգավորման պայմաններում իրենց անդամ­­­ների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղա­տնտե­­սա­կան կոոպերատիվները կամ սպառողական կոոպերա­տիվները չեն համարվում գյու­ղա­­­տնտե­սական ապրանք արտադրողներ և չեն օգտվում շահութահարկից ազատման արտո­­նու­­թյունից,
  • սահմանված կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա պետու­թյուն­­ների, միջ­ազգա­յին, միջպետական (միջկառավարական) կազմակեր­պու­թյուն­ների կողմից ֆինան­սա­­վորվող ծրագ­­րերի շրջանակներում գյուղա­տնտե­սա­կան կոոպե­րա­տիվ­ներին անհատույց տրամադրված նպատակային դրա­մական միջոցները կոոպերատիվների մոտ շահու­թա­հարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստաց­ման հաշվետու տարվա ընթացքում։ Նշյալ կարգավորման արդյունքում ստացված նպա­տա­­կային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի արդյունքում նվազում է այդ գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման (ծախսման) հնարավորությունը։
  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
  • սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադ­րանք արտադրող են համարվում և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և սպառողական կոոպե­րա­տիվ­ները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղա­տնտե­սա­կան արտադ­րանքի իրա­ց­­ու­մից ստացվող եկամտի մասով,
  • բացառել օտարերկրյա պետու­թյուն­­ների, միջազգային, միջպետական (միջկառա­վա­րա­կան) կազմակեր­պու­թյուն­ների կողմից ֆինան­սա­­վորվող ծրագրերի շրջա­նակ­նե­րում գյուղա­տնտե­­­սա­կան կոոպերատիվի կողմից ստա­ցած նպա­տա­կա­յին դրա­մական միջոցները շահու­թա­հարկով ծանրաբեռելու հնարա­վորու­թյունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահու­թա­հարկով հարկման նպատակով եկամուտ են համար­վում այն հարկային տարում, երբ այդ դրա­մական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս,
  • որոշակիորեն վերանայել ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված գյուղա­­տնտեսական ապրանքների ցանկը՝ դրանում ներառելով մի քանի նոր ապրանքա­տեսակներ:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գյուղա­տնտե­սա­կան կոոպերա­տիվ­ների կամ սպառողական կոոպերա­տիվների շահութահարկով հարկման որոշ կարգա­վորում­ներն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­ման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղա­տնտե­սա­կան և սպառողական կոոպերա­տիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վեր­ջին­ներիս ստեղծման և զարգացման համար։


Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում­ներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդուն­­­­մամբ կարող են նվազել պետա­­­կան բյու­ջեի ընթացիկ եկա­­մուտ­­նե­րը, իսկ ծախ­­­սե­րի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­­վում:

  • Քննարկվել է

    15.02.2021 - 02.03.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4824

Տպել