Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել 21-րդ մասով նոր բովանդակությամբ.

«4. Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջինիս ձեռքբերման և օտարման միջև դրական տարբերությունը: Հարկման բազայի որոշման նշված դույթները կիրառվում են ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունքի ձեռքբերման թույլտվություն ունեցող՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտային միջոցների օտարման դեպքում»։

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 41-րդ կետով նոր բովանդակությամբ.

«40) սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտները վերաբերվում են այն տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի օտարմանը, որոնք շահագործվելու են (ենթակա են շահագործման) ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից»։

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) լրացնել 16-րդ մասով նոր բովանդակությամբ.

«16. Ֆիզիկական անձի կողմից ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչին տրանսպորտային միջոցի (և գյուղատնտեսական տեխնիկայի) օտարման դեպքում եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում։»։

2) 9-րդ մասում «11-րդ մասով» բառերը փոխարինել «11-րդ և 16-րդ մասերով» բառերով, իսկ «դրույքաչափով բառից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 11-րդ կետով նոր բովանդակությամբ.

«11.

Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունք ձեռք բերելու համար

ԿՄ»։

   

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 2. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 20.1-ին հոդվածում՝

1)  1-ին կետը լրացնել 17-րդ կետով նոր բովանդակությամբ.

 

«17) Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով».

 

2)  1-ին կետում կատարել համարակալման փոփոխություն՝ «13)» թվից հետո «13)» թիվը փոխարինելով «14)»-ով, «14)»-ը՝ «15)»-ով, «15)»-ը՝ «16)»-ով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

  • Քննարկվել է

    12.02.2021 - 27.02.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5698

Տպել