ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերի ընդունումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից:
2.Խնդիրները և կարգավորման նպատակը.
Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը: Ներկայում առաջացել է կառավարման խորհրդի անհատական կազմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, ինչը սակայն հակասության մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածի պահանջների հետ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշումը, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատել նոր՝ անհատական իրավական ակտով:
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ կապահովվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Տևողություն
11.02.2021 26.02.2021 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 175
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: