Հիշել նախագիծը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա¬գրային զին¬ծա¬¬ռա¬յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող  պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայացվող նախագծի նպատակը Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված`  գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցության տրամադրումն է։

       1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

    Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված  պայմանա­գրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ` Ադրբեջանի վերա­հսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում (բնակելի տներում) թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտո­մեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարա­վորությունից: Նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունա­վե­տության վրա`  ստեղծելով նաև սոցիալական լարվածության օջախներ:

       1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանա­գրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը։

  1. Կարգավորման առարկան

    Նախագծով հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի  բնակված` 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող և Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության համակարգերում պայմանա­գրային ծառայության մեջ գտնվող  զինծառայողների աջակցության միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության  տրամադրման կարգը։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

   Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` ռազմական գործողությունների հետևանքով իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառա­յողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող  պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

    «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող  պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է մշակել միջոցառումն իրականանցնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսող ՀՀ  կառավարության որոշման նախագիծ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող  պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

     2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կավելանան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը։

                  

  • Քննարկվել է

    10.02.2021 - 26.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1343

Տպել