Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«       » ____________  2021 թ. ____ – Ն

 

 

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի  15-րդ հոդված 2-րդ մասի 25-րդ կետը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N18-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թ.
__________ N ___-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գետաողողատային տարածքում գտնվող հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված հարաբերությունները:
  2. Գետաողողատներում գտնվող հանքավայրերը համարվում են գետի ողողատային տիպի հանքավայրեր, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում՝ կախված գետում ջրի տարեկան միջին ծախսից, կուտակի դիրքից և քանակից, վերականգնվում են որոշակի չափով:
  3. Ընդերքօգտագործողը գետաողողատներում գտնվող հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը պետք է իրականացնի՝

1) ողողատահունից ջրհոսքի բացակայության պայմաններում,

  • գետերի միջվարարումների փուլում՝ վերականգնված պաշարների որակի և քանակի փաստագրումից հետո,
  • առանց գետի հունի ափագծի խախտման, գետի ջրի աղտոտման (պարզության պղտորում, քիմիական կազմի փոփոխություն) և գետի ջրում առկա կենդանական ու բուսական տեսակների վնասման,
  • գետի (բացառությամբ Արաքս գետի) ափից 5 մետր հեռավորության վրա,
  • Արաքս գետի ափից՝ 20 մետր, իսկ վերջինիս ափի երկայնքով կառուցված արգելաթմբերից դեպի ափ ուղղությամբ՝ 10 մետր հեռավորության վրա՝ կանխելով և բացառելով արգելաթմբերի վնասումը:
  1. Միջվարարումների փուլում մինչև արդյունահանման աշխատանքներ սկսելը սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների հավաստումը պետք է իրականացվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կազմված համապատասխան արձանագրությամբ:
  2. Ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը գետերի հուներից արգելվում է:
  3. Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացվում է գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ:
  4. Սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում:
  5. 8. Սույն կարգի 6-րդ կետով պահանջվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվում են հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվում են ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմին ու բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:
  6. 9. Սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հանքավայրի շահագործման աշխատանքների դադարեցման պարագայում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման աշխատանքների իրականացումն արգելվում է, մինչ գետի հունի վիճակի և կայունության բնականոն վիճակի վերականգնումը, որի հավաստումը պետք է իրականացվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կազմված համապատասխան արձանագրությամբ:
  7. 10. Գետաողողատներում գտնվող հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման ծավալները չեն կարող գերազանցել արդյունահանման նախագծով սահմանված հանքի տարեկան արտադրողականության ծավալները:
  8. 11. Սույն կարգի պահանջների պահպանման պետական վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
  9. 12. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա՝ սույն կարգի 3-րդ կետի

1) 1-2-րդ ենթակետերի դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո,

2) 4-րդ և 5-րդ ենթակետերը՝ կիրառվում են գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման աշխատանքների ընթացքում առաջացող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    09.02.2021 - 25.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4510

Տպել