Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ վերջնական արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք բացակայում են Հայաստանում:

Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի` կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նշված հոդվածը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերին ներդրումային ծրագրերի շրջանակներում սարքովորումներ և հումք ու նյութեր ներմուծելիս ստանալ հարկային արտոնություն՝ ԱԱՀ-ի երեք տարով երկարաձգելով գանձումը (ՀՀ կառավարության  կողմից ներդրումային ծրագրերը հավանության արժանանալու դեպքում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում որոշակի լրացումներ՝ ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի հիմնական մասը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում և կառավարության կողմից ստանում էին հարկային արտոնություն (ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1225-Ն որոշմամբ սահմանված կարգով) երկարաձգելով 3 տարի ժամկետով ԱԱՀ-ի վճարումը)։ Նշված արտոնությունը սահմանված է Օրենսգրքի 79-րդ հոդվածով և այդ արտոնությունից չեն կարող օգտվել այն ձեռնարկությունները, որոնք չունեն հավանության արժանացած ներդրումային ծրագիր, սակայն նույն հումք ու նյութերը ներմուծում են նույն արտադրանքը թողարկելու համար՝ հայտնվելով անհավասար պայաններում արտոնություն ստացած նույն արտադրանքն արտադրող ձեռնարկությունների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցնելու պարագայում միևնույն հումք ու նյութերը ներմուծող բոլոր ձեռնարկությունները կունենան հավասար պայմաններ (քանի որ կունենան մաքսային սահմանին ներմուծման 0-տոկոս ԱԱՀ):

Սույն նախագծի ընդունման արդյունքում մասամբ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1225-Ն որոշումը, որով կդադարեցվի  ներդրումային ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներին արտոնություններ տրամադրելու գործընթացը։

Միևնույն ժամանակ սույն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի դրույթները կգործեն նախկինում արտոնություն ստացած ներդրումային ծրագրերի համար՝ մինչև այդ ծրագրի ավարտը։

  • Քննարկվել է

    08.02.2021 - 24.02.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4225

Տպել