Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթի առանձնահատկությունները:

  1. Առկա իրավիճակը

  ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ հաստատված են ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմամբ ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված են որակավորման վկայականի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը:

   Նախագծով առաջարկում է չափագրողների վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու ընթացակարգ սահմանել: Միևնույն ժամանակ առկա չէ վկայականների գործողությունների կասեցման և դադարեցման վարույթի առանձնահատկությունները նախատեսող կարգ:

   Ընթացակարգի համաձայն՝ կոմիտեի ղեկավարի հրամանով վարչական վարույթ հարուցելուց հետո ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից իրականացվում է գործի փաստական հանգամանքների ուսումնասիրություն:

   Հանձնաժողովը ուսումնասիրում է որակավորման վկայական ստացած անձանց կողմից կազմված հողամասի, շինությունների հատակագծերի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացած կադաստրային գործի նյութերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված պահանջներին՝ կոմիտեի ղեկավարին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Եթե հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն եզրահանգմանը, որ փաստական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են նաև ապացույցներ գույքի փաստացի չափերի վերաբերյալ, ապա այդ մասին գրավոր դիմում է կոմիտեի ղեկավարին, ով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել զննում իրականացնելու համար:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականների գործողությունների կասեցման կամ դադարեցման վարչական վարույթի ընթացակարգի առանձնահատկությունների սահմանումն է:

  

 

  • Քննարկվել է

    03.02.2021 - 18.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2564

Տպել