Հիշել նախագիծը

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ¬ՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  20-Ի N 1207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2012 թվականի սեպտեմբերի  20-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ և բխում է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի թիվ 859-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 20-րդ կետից:

Ներկայում Կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը, սակայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում «ախտաբանաանատոմիական հետազոտություն» հասկացությունը վերացել է և սահմանվել է ախտաբանաանատոմիական գործունեության շրջանակներում իրականացվող ձևաբանական հետազոտությունների վերաբերյալ դրույթներ:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

        Ներկայացվող նախագծով նախատեսվում է հաստատել ձևաբանական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման կարգը, որով կսահմանվեն ձևաբանական հետազոտությունների  շրջանակներում  ուսումնասիրվող նյութերի ցանկը, ձևաբանական հետազոտությունների  անցկացման, դրանց ախտորոշման կամ եզրակացության տրամադրման, ինչպես նաև ուսումնասիրվող նյութերից ստացված պրեպարատների (հյուսվածքաբանական ապակիներ և պարաֆինային բլոկներ) պահպանման (արխիվացման) հստակ ժամկետները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի շրջանակներում կատարվող ձևաբանական հետազոտություններ անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար` հիվանդության ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման և արդյունավետության գնահատման նպատակով:

  • Քննարկվել է

    27.01.2021 - 11.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5013

Տպել