Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2017 թվական     N ------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1101-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1101-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

 1) 6-րդ կետը լրացնել նոր՝ «17»-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«17) Ճնշման կարգավորիչ. ավտոմատ կարգավորման համակարգ, ելքում պահպանելով հաստատուն ճնշում 19,6 ՄՊա առավելագույն արժեքով և +1%  չափման առավելագույն հարաբերական սխալանքով,մուտքային 19,6-27,5 ՄՊա ճնշման արժեքների դեպքում։Համակարգը տեղադրվում է մինչև գազալիցքավորման աշտարակը։»:

2) 18-րդ կետում «հսկիչ» բառից հետո լրացնել «կարգավորիչ» բառը:

3) 87-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

         «Լիցքավորվող գազի ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային հանգույցից պետք է առցանց փոխանցվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները,խախտման դեպքում կդադարեցվի լցավորման գործընթացը, իսկ խախտում կատարած կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն՝ վարչարարություն իրականացնելու նպատակով.»:

4) լրացնել նոր՝ «154»-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«154.Ճնշման կարգավորիչը անընդհատ իրականացնում է ելքային ճնշման  չափումներ  և առցանց ուղարկում է ինֆորմացիան համակարգչին, համակարգիչը  կարող է փոփոխել կարգավորիչի ելքային արժեքը մինչև 19,6 ՄՊա։ Ճնշման կարգավորիչը համարվում է չափողական համակարգ, պետք է ստուգաչափված և կապարակնքված լինի, բացառելով արտաքին միջամտությունը։Կապարակնքման սխեման հաստատվում է կարգավորիչի տեսակի հաստատման ժամանակ։»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                              ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • Քննարկվել է

    29.06.2017 - 16.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 731

Տպել