Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի

 N 77-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-34-րդ հոդվածների համաձայն։ Նախագիծը մշակելիս  հաշվի է առնվել  բյուջեի մնացորդների մասին Հայաստանի Հանրապետության  ֆինանսների  նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից տրված տեղեկանքը։
Համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 167 187.4 հազար դրամ, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի մնացորդը՝ 277 948.3 հազար դրամ։
Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդն ամբողջությամբ  կուղղվի ֆոնդային բյուջե։ Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կկազմի 445 135.7 հազար դրամ, որից 1 750.0  հազար դրամը կուղղվի ֆոնդային բյուջեի պարտքերի մարմանը, իսկ 443 385.7 հազար կուղղվի 2021 թվականի համար նախատեսված կապիտալ ծրագրերի իրականացմանը։          
Հաշվի առնելով ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի չափը  անհրաժեշտություն առաջացավ  փոփոխելու նաև ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը՝ այն  888 882.4 հազար դրամից պակասեցնելով 443 385.7  հազար դրամ, որը կկազմի 445 496.7  հազար դրամ։         
Վարչական բյուջեի տարեվերջի պակասուրդը կկազմի 0.0 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեինը՝ 445 135.7  հազար դրամ։        
Բյուջեն կազմելու ժամանակ դեռ պատրաստ չէր  հողի հարկի, գույքահարկի և վարձակալության գծով տարեսկզբի ապաքնեը և 2021 թվականի հաշվարկային թվերը, ուստի համայնքի եկամտային մասում նշել էինք  «0.0» թիվը։ Տարին ավարտելուց հետո   «Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» մասը  առաջարկվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ՝     

Տողի NN

Եկամտատեսակները

Ապառքը տարեսկզբի դրությամբ

Ապառքը տարեվերջի դրությամբ

Տվյալ տարվա հաշվարկային գումարը

1

Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար

121 273,3

108 451,3

56 178,0

2

Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար

73 955,5

65 965,5

16 710,0

3

Գույքահարկ փոխադրամիջոցների համար

273 107,2

257 892,2

250 785,0

4

Հողերի վարձակալության վարձավճարներ

34 877,8

30 877.8 

X

5

Այլ գույքի վարձակալության վարձավճարներ

0,0

0,0

X

 

Քանի որ բյուջեն կրում է նորմատիվ բնույթ, ուստի նրա մեջ կատարվող փոփոխության նախագիծը ևս կրում է նորմատիվ բնույթ։  

  • Քննարկվել է

    14.01.2021 - 29.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4916

Տպել