Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2020 թվականի    N ________ Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի

N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
  • Հավելվածի 25-րդ կետում «խմբերի» բառից հետո լրացնել «՝ մինչև 21 ամսական բեղմնավորված» բառերը։
  • Հավելվածի 27-րդ կետի ՝

ա. 2-րդ ենթակետի «ժգ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ.» պարբերությամբ՝

«ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում (Նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով)»։

բ.  4-րդ ենթակետում «հետո» բառից հետո լրացնել «՝ մեկամսյա ժամկետում» բառերը։

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

   

  • Քննարկվել է

    12.01.2021 - 27.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6178

Տպել