Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի

N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների կողմից հանրապետությունում  կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրության հետևանքով ձկան իրացման  (սպառման նվազում) ծավալների նվազմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի դեկտեմբերի 7-ի № 02/12.4/51595-2020 հանձնարարականի կատարմամբ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ըստ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ 2019թ. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է շուրջ 160 ձկնաբուծական տնտեսություններ:

Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ արտադրվել է շուրջ 13 հազ տոննա ձուկ, իսկ նոյեմբերի դրությաբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 8 հազ տոննա ձուկ, սակայն կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված հանրային սննդի օբյեկտների բնականոն աշխատանքի խաթարումը հանգեցրել է տեղի շուկայում ձկան իրացման ծավալների նվազմանը։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որում ներառվել է նաև ձկնաբուծության ոլորտը։

Միաժամանակ, ձկնաբուծության ոլորտն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2020 թվականին փոփոխություն է իրականացվել վերոգրյալ ծրագրում՝ արդյունագործական ձկանբուծության համար նախատեսված ջրում թթվածնի քանակն ավելացնելու համար ձեռք բերվող սարք սարքավորումների դեպքում 20% կանխավճարի 50%-ը (արժեքի 10 %) պետության կողմից փոխհատուցելու  պայմանով։

Նախարարության կողմից մշակվել և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել «Ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը» ՀՀ կառավարության որոշման հավելվածը։

 Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1148-Ն որոշումը։

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1148-Ն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել և հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների համատեղ հրամանը՝ Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում մոնիթորինգի իրականացման ուղեցույցի վերաբերյալ։

Հաստատման փուլում է գտնվում Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ մշակված Ակվակուլտուրայի հայեցակարգը։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հանրապետությունում  կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված ձկան իրացման  (սպառման նվազում) ծավալների նվազման  պայմաններում Արարատյան դաշտավայրում գործող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների բուծմամբ զբաղվող ձկնաբուծական տնտեսությունների գործունեության խթանում։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ձկնաբուծության ոլորտի կայունության ապահովմանը։

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (e-draft.am)

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի

N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին

 

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի

N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

                «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի

N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացմու կամ նվազեցմում չի առաջացնում։

 

 

     

  • Քննարկվել է

    12.01.2021 - 27.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5644

Տպել