Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասի» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազ­մա­կերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևով վերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազ­մա­կերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։

Նշված որոշման 3-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը՝ 1153.3 քառ. մետր մակերեսով, Երևան քաղաքի Մետաղագործների փողոցի 21 հասցեում գտնվող՝ 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով հողամասերը՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար:

ՀՀ կառավարության 26.11.2020թ. N 1838-Ն որոշման համաձայն՝  «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման և «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման գործընթացը երկարաձգվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Երևանի քաղաքապետը 09.10.2020թ թիվ 01/12-100916 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է  ներկայացրել ՊՈԱԿ-ի վերակազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների լուծման 2 տարբերակ.

  • ՀՀ կառավարության 16.07.2020թ, N 1177-Ն որոշման 3-րդ կետում նշված գույքը Երևան համայնքին փոխանցել անհատույց սեփականության իրավունքով, կամ
  • ՀՈԱԿ-ի ֆինանսավորումը իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության նախարարական  պետաիրավական կոմիտեի  24․11․2020թ․ նիստի ընթացքում նույնաբովանդակ առաջարկություններ են ներկայացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի կողմից։

ՀՀ վարչապետի 09.12.2020թ. թիվ 02/09.10/52098-2020 հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախապատրաստվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարության 16․07․2020թ․ N 1177-Ն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ ՀՈԱԿ-ի կարիքների համար օգտագործելու նպատակով:

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 3-րդ կետով նախատեսված գույքը «Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու փոխարեն նվիրաբերել Երևան համայնքին։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Երեխայի զարգացման կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին, որը կօգտագործվի ՀՈԱԿ-ի կարիքների համար։

 

ՀՀ   ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    16.12.2020 - 31.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5073

Տպել