Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունման նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում ճիշտ հղում ապահովելն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման
4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը չպահպանելու դեպքում եզրակացությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ճանաչվում է ուժը կորցրած, և ուժը կորցնելու օրվանից եզրակացությունում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները ենթակա չեն իրացման կամ վարձակալության տրամադրման:

Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1976-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշումը, իսկ վերջինիս 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման 3-րդ կետով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման մեջ:

  • Քննարկվել է

    10.12.2020 - 25.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1603

Տպել