Հիշել նախագիծը

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի  N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայումս շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշմամբ, որի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ հարկային օրենսգքրի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 4.2-րդ կետի «ժ» ենթակետի պահանջները։

  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքի 7րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն 2021 թվականի հունվարի         1-ից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը, ուստի անրաժեշտություն է առաջանում որոշման նախագծում փոփոխությունների կատարման։

   Միաժամանակ կատարվել է նաև նախագծի լրամշակում, հետևաբար որոշման մեջ փոփոխություն կատարելու փոխարեն մշակվել է նոր նախագիծ։

   Որոշման ակտի ընդունման հիմքի հղումը տրվել է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համապատասխան դրույթին։

   2. Կարգավորման նպատակը և բնույթը

   ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը, որը հնարավորություն կընձեռի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքով սահմանված համապատասխան գնահատման կարգերով իրականացնելու անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություններ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

   ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը, որը հնարավորություն կընձեռի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքով սահմանված համապատասխան գնահատման կարգերով իրականացնելու անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություններ, կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների անշարժ գույքի հարկման բազաները, որը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին հաշվառելու և իրականացնելու անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.12.2020 - 25.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6087

Տպել