Հիշել նախագիծը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ միջոցառումներ (այդ թվում` բժշկական օգնությունը և սպասարկումը) կազմակերպելու և իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում անձնական տվյալներ տնօրինող պետական մարմինների կողմից, առանց անձի համաձայնության, իրականացնել այդ տվյալների փոխանակում: Օրինակ` համապատասխան մարմինները ստանում և տրամադրում են արտակարգ իրավիճակում տուժածների անձնական տվյալները, առանձին դեպքերում՝ դիսպանսեր խմբերում ընդգրկված, հղի լինելու, ռիսկային խմբում, արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բուժման ընթացքում, մեկուսացված կարգավիճակում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև այլ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են տվյալ արտակարգ իրավիճակում համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Ներկայումս, տվյալների փոխանակումն իրականացվում է չկարգավորված, տարբեր եղանակներով` տվյալ պահի հնարավոր լուծմամբ (հեռախոսազանգ, էլեկտրոնային փոստ, կրիչ և այլն): Այս եղանակով տվյալների փոխանցումը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը և իջեցնում տվյալների փոխանակման պաշպանության/ապահովության և հավաստիության մակարդակը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից ըստ անհրաժեշտության տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արտակարգ իրավիճակների դեպքում տվյալների անխափան, պաշտպանված և արագ փոխանցում, որը կապահովի խնդիրների արագ և արդյունավետ լուծման և կենտրոնացված կառավարման հնարավորություն:

  • Քննարկվել է

    09.12.2020 - 24.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7202

Տպել