Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի  սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով կենսաթոշակի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակի վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։

Ընդ որում, կենսաթոշակն անկանխիկ եղանակով  վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝  տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց  համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում  է՝ հաշվի առնելով  այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թ. հունիսի 18-ի ՀՕ- 322-Ն oրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության չկա:

 

  • Քննարկվել է

    07.12.2020 - 22.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4908

Տպել