Հիշել նախագիծը

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:      
2021 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ  հոդվածների հիման վրա։      
Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է մի քանի տարածագնահատման գոտիների, սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում չի սահմանվել։
 Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2021 թվականի համար նույնպես առաջարկվում է 2020 թվականի համար սահմանված առևտրի և ծառայությունների ոլորտի տեղական տուրքերի դրույքաչափերը թողնել անփոփոխ: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առաջարկվում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականի համար, կիրառել 1.5 գործակից հետևյալ տուրքերի տեսակների համար՝  
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին»  օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար,         
2) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար։
2021 թվականի համար առաջարկվում է նախագծի հավելվածի 1-3 –րդ կետերում սահմանված տուրքերի դրույքաչափերի համար կիրառել 3.0 գործակից։ Շինարարության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու գործառույթների կատարման վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Աբովյան համայնքում տարեցտարի ավելանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից շինարարություն իրականացնելու քանակը, իսկ համապատասխան տուրքերի դրույքաչափերը վերջին տասնամյակում չեն փոփոխվել: Դրան զուգահեռ ավելանում է ծառայությունների պահանջարկը և համապատասխանաբար՝ ավելանում է մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթների քանակը: Բացի այդ, մինչև շինարարության թույլտվություն տալը, համայնքի ղեկավարը  տրամադրում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի համար տեղական տուրք կամ վճար սահմանված չէ: Քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցելու համար պահանջվում է մշտապես ավելացնել և ներդնել ռեսուրսներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը մոտ է Երևան քաղաքին, իսկ Երևան քաղաքում նշված տուրքերի դրույքաչափերի վրա կիրառվում է 7.0 գործակից։     
Ստորև ներկայացվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքում ավագանու կողմից սահմանելու համար նախատեսվող տեղական տուրքերի դրույքաչափերը՝     

Հ/Հ

Տեղական տուրքերի անվանումը

Օրենքով սահմանված դրույքաչափը (դրամ)

Ավագանու կողմից սահմանելու համար առաջարկվող դրույքաչափը
( դրամ )  և կիրառվող գործակիցները

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

 

 

 

1) հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

 15 000

45 000
(կիրառվել է 3.0 գործակից)

2) սույն կետի 1-ին  ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար        

30 000

 

90 000
(կիրառվել է 3.0 գործակից)

 

 բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

 50 000

150 000
(կիրառվել է 3.0 գործակից)

 գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 

50 000

150 00
(կիրառվել է 3.0 գործակից)

դ. 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 

 100 000

300 000

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. Մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 

 3 000

9 000

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

 5 000

15 000

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

 

 

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն

3 000

9 000

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն,  բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի  1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

 

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով  սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

 

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար

5 000

15 000

4.

Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

200 000

200 000

5.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

60 000

60 000

6.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

50 000

50 000

7.

Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրա-տեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝

 

 

 

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

 

 

ա. Մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

Մինչև
 10 001

6 500

 բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

10 001 մինչև 13 001

10 500

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

13 001 մինչև
20 001

13 500

դ.  100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

20 001 մինչև
 25 001

20 500

 ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25 001 մինչև
 45 001

25 500

զ. 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

45 001 մինչև
100 001

45 500

 

2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար

 

 

 

ա. Մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

Մինչև
 10 001

6 500

 բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

10 001 մինչև
 13 001

10 500

 գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

13 001 մինչև
20 001

13 500

 դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

20 001 մինչև
 25 001

20 500

 ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25 001 մինչև
 45 001

25 500

զ. 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

45 001 մինչև
 100 001

45 500

8.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար

350

525

(կիրառվել է 1,5 գործակից)

9.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

 

 

1) առևտրի օբյեկտների համար

5 000 –
50 000

50 000

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

25 000 –
100 000

100 000

3) բաղնիքների (սաունաների) համար

200 000-
500 000

500 000

4) խաղատների համար

500 000 – 1 000 000

1 000 000

5) շահումով խաղերի համար

250 000-
500 000

500 000

6) վիճակախաղերի համար

100 000-
150 000

150 000

10.

Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 

 

 

1) հիմնական շինությունների ներսում՝

 

 

 

ա. Մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

Մինչև 5 001

5 000

 բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

5 001 մինչև
10 001

8 000

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

10 001 մինչև
 15 001

11 000

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

15 001 մինչև
20 001

16 000

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

20 001 մինչև
 30 001

21 000

զ. 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

30 001 մինչև
50 001

31 000

 

2) ոչ հիմնական շինությունների ներսում՝

 

 

 

ա.  Մինչև  26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

Մինչև  1 001

1 000

 

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

1 001 մինչև
 2 001

2 000

 

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

2 001 մինչև
 4 001

4 000

 

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

4 001 մինչև
8 001

8 000

 

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

8 001 մինչև
 15 001

15 000

 

զ. 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

15 001 մինչև
 25 001

25 000

11.

Համայնքում  ավագանու որոշմամբ սահմանված կարգին համապասխան  տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

5 000

12.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակոթյան ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներուււմ տեղադրվող գովազդների թույլտվությունների,   յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

 

 

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2 000

2 000

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3 500

3 500

3) սոցիալական գովազդի համար

0

0

4) այլ արտաքին գովազդի համար

1 500

1 500

5) դատարկ գովազդային վահանակների համար

1500-ի

  25 %-ը

375

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը

1500-ի

 10%-ը

150

13.

Աբովյան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

100 000

100 000

14.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար

10 000

15 000
(կիրառվել է 1,5 գործակից)

15.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

500 000

500 000

16.

 Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

 

 

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

2 500 000

2 500 000

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

5 000 000

5 000 000

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

7 000 000

7 000 000

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար

10 000 000

10  000 000

17.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար

50 000-
300 000

50 000

18.

Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

 

 

1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար

10 000-
 20 000

20 000

 

2) հեստապարային ակումբի համար

300 000-
500 000

200 000


«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

 

 

  • Քննարկվել է

    04.12.2020 - 19.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4878

Տպել