Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

1.

Անհրաժեշտությունը

 

    2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը` կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

    Նախարարությունը նախաձեռնել է ստեղծելու աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հրատապ տեղավորման և մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում նախարարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ իրավական ակտերում, որոնք հավանության են արժանացել և ընդունվել ՀՀ կառավարության կողմից: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշումներում՝ հաստատությունների տիպերում ավելացնելով աջակցության կենտրոնը և ուղղորդման մեխանիզմները: Միաժամանակ, ապաինստիտուցիանալացմանը զուգահեռ նախարարությունը զարգացնում է երեխային տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին: Մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հրատապ աջակցության կարիք ունեցող երեխաներին, շատ հաճախ հնարավոր չի լինում օպերատիվ օգնել, քանի որ ճգնաժամային աջակցության  մոդել գործում է միայն Երևանում:

Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք և աջակցություն կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները՝ անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով, և ցերեկային աջակցություն՝ 2ից մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:

     2020 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» Հիմնադրամի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն, ինչպես նաև վերջինիս շենքը կհատկացվի նախագծով ստեղծվող ՊՈԱԿ-ին, որտեղ շուրջօրյա՝ առավելագույնը վեց ամիս  ժամկետով  խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն 100 երեխա՝ մեկ տարի ժամկետով: Ստեղծվելիք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը տեղակայվելու է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» Հիմնադրամի շենքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վերոհիշյալ ծրագիրն իրականացնելու համար ունի  համար բավարար պայմաններ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

     Նախագծի նպատակն է Սյունիքի մարզում ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում Սյունիքի մարզում ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն», որը հնարավորություն կտա համակողմանի շուրջօրյա աջակցություն տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Սյունիքի և հարակից մարզերի 0-ից մինչև 18 տարեկան երեխաներին (անհրաժեշտության դեպքում՝ նաև խնամողի հետ)՝ առավելագույնը 6-ամսյա ժամկետով և մեկ տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ տրամադրել՝ 2-ից մինչև 18 տարեկան  երեխաներին:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում է ակնկալվում, որը ներառված է 2021-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

  • Քննարկվել է

    02.12.2020 - 17.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5107

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի վերջում բացակայում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը։

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի կետի 4-րդ կետի 1-ին ենթակետի համարակալման վրիպակը ուղղել։

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «հարակից մարզերը» բառերը փոխարինել «Վայոց Ձորի մարզը» բառերով։ Առաջարկում եմ դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես կազմակերպության սպասարկման տարածք (առնվազն մեթոդական աջակցության և վերապատրաստումների մասով) ավելացնելու իրավական հնարավորությունը։

Տեսնել ավելին