Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի № 1221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի № 1221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի № 1221-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2020 թվականի նոյեմբերի 19-ի № Ֆ/1178 գրությունը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամներ Տիգրան Արթուրի Դանիելյանը (ծնվ՝ 20.05.2002 թ., գ. քաղ. Երևան, Բաբաջանյան փ., շ. 165, բն. 4,  թիվ 1  ԶԿ),  Լևոն Վահագնի Դարբինյանը (ծնվ՝ 24.01.2002 թ., քաղ. Գյումրի, Մուշ      2-րդ թղմ.,  շ. 8-1,  բն. 51,  Գյումրիի ԶԿ), Արման Վարազդատի Պողիկյանը և  Ռուբեն Տիգրան Տիգրանի  Եսայանը (ծնվ՝ 14.02.2002 թ., քաղ. Երևան, Վաղարշյան փ., շ. 1, բն. 2,  թիվ 2 ԶԿ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպորտային վաշտում փաստացի  պարտադիր զինվորական ծառայություն  անցնելու վերաբերյալ.

 Տիգրան Արթուրի Դանիելյանը,  Լևոն Վահագնի Դարբինյանը, Արման Վարազդատի Պողիկյանը և  Ռուբեն Տիգրան Տիգրանի  Եսայանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպորտային վաշտում փաստացի  պարտադիր զինվորական ծառայություն  անցնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել դադրեցնել նրանց տված տարկետումները և համապատասխան  փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1221-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելվածի   14-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ  կետերը։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.12.2020 - 21.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4436

Տպել