Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մասնակից 26.06.2017 11:57:00 Բանաձևում նշված է ՀԴծ հապավում, որի բացված նկարագրությունը սակայն այնուհետև չի ներկայացվում: Ընդունված է: Նախագծում կատարվել է լրացում. «ՀԴծ - համադպրոցական ծախսեր, որը ներառում է դպրոցի պահպանման, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության ծախսերը»:
2 Արտաշես Թորոսյան 26.06.2017 16:28:28 Կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ է խմբակը: Առաջարկում եմ բանաձևում խմբակի կազմակերպման համար սահմանել ուսուցչի մեկ դրույքի չափ գումար, որը այլ նպատակների համար ծախսել չի կարելի: Ընդունված չէ: Առաջարկությունը վերաբերվում է կրթակարգին և դուրս է սույն նախագծի քննարկման շրջանակից:
3 Արտաշես Թորոսյան 26.06.2017 16:28:28 Դպրոցի վարչական, մանկավարժական և տեխնիկական (հնոցապան) անձնակազմը պարբերաբար մասնագիտական վերապատրաստումներ են անցնում: Մանկավարժական աշխատողների համար պետությունը կազմակերպում է վերապատրաստումներ ատեստավորումից առաջ և որոշ դեպքերում հատուկ ուղղություններով: Բայց կան մանկավարժների այնպիսի մասնագիտական կարիքներ, որոնք վերը նշված վերապատրաստումներով չեն ապահովվում: Առաջարկում եմ բանաձևում դպրոցի աշխատակիցների մասնագիտական զարգացման վերապատրաստումների մասնակցելու հնարավորության համար սահմանել առնվազն 300.000 դրամ գումար, որը այլ նպատակների համար ծախսել չի կարելի: Ընդունված չէ: Առաջարկությունը վերաբերվում է կադրային ռեսուրսների կառավարման քաղաքականությանը և դուրս է սույն նախագծի քննարկման շրջանակից:
4 Արտաշես Թորոսյան 26.06.2017 16:28:28 Այս մեկնաբանությունում առաջարկում եմ ներկայացնել նաև ուսպլանով դրույքները որոշելու եղանակը: Ավագ դպրոցում հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի հիման վրա դրույքների թիվ սահմանելով կդժվարանա ենթահոսքերի և ուսումնական խմբերի ձևավորումը: ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի, Ընդունված չէ: Հարցը պետք է կարգավորվի դասարանների համալրման կարգով, որը ներկայումս վերանայվում է:
5 Արման Առաքելյան 26.06.2017 20:53:25 Տրված չէ նախագծի 1ին կետում բերված բանաձևում առկա ՀԴծ գումարելիի բացատրությունը Ընդունված է: Նախագծում կատարվել է լրացում. «ՀԴծ - համադպրոցական ծախսեր, որը ներառում է դպրոցի պահպանման, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության ծախսերը»:
6 Արման Առաքելյան 26.06.2017 20:53:25 նախագծի հիմնավորման տեղեկանքում նշված է, որ որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում, սակայն բանաձևի կիրառումն ակնհայտորեն ներառում է դպրոցների ֆինանսավորման ավելացում։ Արդյոք առկա է ավելի հստակ հիմնավորում։ Ընդունված չէ: Բանաձևն, ըստ էության, դպրոցների միջև հանրային միջոցների բաշխման մոտեցումն է: Քանի որ բանաձևի գործակիցները հաստավելու են ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո, այն չի կարող առաջացնել ծախսերի և եկամւտների նվազեցում կան ավելացում:
7 Արման Առաքելյան 26.06.2017 20:53:25 նախագծի ընդունումից հետո նույնպես դպրոցների ֆինանսավորումը կկարգավորվի ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով, թե գործակիցներ այլևս չեն լինելու։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարը ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ համատեղ պետք է հաստատեն բանաձևի համապատասխան գործակիցները:
8 Արման Առաքելյան 26.06.2017 21:02:21 «ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է» նախադասությունը առաջարկում են փոխարինել «ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցում սովորողների թիվն է բաժանած մեկ դասարանում սովորողների միջին նորմատիվային թվի (օրինակ 20 կամ 25)»։ Այս փոփոխությունը կբացառի դպրոցների կողմից փոքրաթիվ համակազմով դասարաններ ձևավորելուց։ Ընդունված չէ: Առաջարկը կարող է կիրառելի լինել միայն սովորողների մեծ թվաքանակ ունեցող դպրոցների դեպքում: Եթե օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ համայնքում սովորողների թվի սահմանափակության պատճառով, դպրոցը չի կարող կազմավորել պահանձված խտության դասարաններ, հատկացվող գումարը չի բավարարի նվազագույն ծախսերը հոգալ: Փոքրաթիվ համակազմով դասարաններ ձևավորելու միտումը մեղմելու նպատակով այժմ մշակվում է դասարանների համալրման նոր կարգ:
9 Ռուզաննա Գրիգորյան 01.07.2017 09:13:48 Դպրոցներ կան, առավելապես սահմանամերձ շրջաններում, որոնք ունեն նախակրթարաններ։ Նախակրթարանների ֆինանսավորումը երևում է միայն ՏՍթ-ի մեջ,որը վերաբերվում է սնունդին։ Խնդրում եմ հստակեցնել, որ հապավման մեջ է մտնում նախակրթարանի ֆինանսավորումը։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների նախակրթարանները ֆինանսավորում են ՀՀ պետական բյուջեի «Նախադպրոցական կրթություն» ծրագրից, հետևաբար ֆինանսավորման բանաձևում ներառված չեն:
10 Ինգա Վարդանյան 04.07.2017 09:52:43 Նախագծում նշված ՈՒՆա-ի մասին ցանկալի է ունենալ տեղեկություն: Բացի այդ այս բանաձևով անհայտ է մնում՝ մ/մ նախագահների և դասղեկների վարձատրության համար նախատեսվելու է գումար: Մատնանշված չափաբաժինները հազիվ թե բավարարեն ժամերի վարձատրությանը: Յուրաքնչյու տարի ուուցչի նվազագույն աշխատավարձի չափը, ինչպես նաև բանաձևի մյուս գործակիցները պետք է հաստատվեն ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների կողմից: Ընդ որում, համադպրոցական ծախսերի և ըստ դասարանների հատկացված ֆինանսավորումը պետք է հաշվարկվի այնպես, որ հնարավորություն տա դպրոցին հոգալու պարտադիր ծախսերը, իսկ յուրաքանչյու սովորողի հաշվով տրվող միջոցները դպրոցն իրավասու է տնօրինել ըստ սեփական առաջնահերթությունների՝ համաձայնեցված դպրոցի կառավարման խորհրդի հետ:
11 Ինգա Վարդանյան 04.07.2017 09:52:43 Կարելի է իմանալ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ֆինանսավորման կարգի մասին: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման համար հանրակրթական ուսումնական հաստատություններին տրվում է լրացուցիչ ֆինանսավորում՝ համաձայն ՀՀ կառավարության 25.08.2005թ. N 1365-Ն որոշման:
12 Սուսաննա Բարսեղյան 12.07.2017 18:15:27 Մեկ դասարանին ընկնող դրույքների թիվը ավելանում է կիսվող դասաժամերի հաշվին: Ինչպե՞ս ենք հաշվարկելու: Նախագծում առաջարկված է դպրոցի յուրաքանչյուր աստիճանում (տարրական, միջին, ավագ) կիրառել մեկ դասարանին բաժին ընկնող ուսուցչական դրույքի միջինացված ցուցանիշը, որի հաշվարկման հիմքում դրվում են ուսումնական պլանով սահմանված ժամաքանակները և, բնականաբար, առանձին առարկաների դեպում դասարանը կիսելու կարգը: