Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայումս ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ։ Սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված են ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները, որոնց հաշվարկման համար կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված գույքի գտնվելու վայրի տարածագնահատման գոտիականության գործակիցները։

   ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի  1-ից և միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշումը, իսկ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները սահմանվել են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։

   Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ։   

   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառվարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխաան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառվարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխաան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.11.2020 - 03.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6777

Տպել