Հիշել նախագիծը

Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

«_____» ______________ 2018թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ

ՄԱՍԻՆ

_____________________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետությունում միասնական պետական լեզվական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության  կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության 2018-2023 թվականների  պետական ծրագիրը» (Հավելված 1)։

2) Ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը, ժամանակացույցը և ֆինանսական ապահովումը (Հավելված 2):

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության 2018-2023 թվականների պետական ծրագրով» նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
  2. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հավելված 1

 

                                                                                           

                                                                               ՀՀ կառավարության 2017 թվականի

                                                                             ----------- -ի  N -----որոշման

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

 

Լ Ե Զ Վ Ա Կ Ա Ն  Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն

 

2018-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈԻ Թ Յ ՈԻ Ն

 

Բաժին 1.

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ---------------  4                                                                                                 

 

Բաժին 2.

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ-----------------------------------8

 

Բաժին 3.

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ................................. .. .... 10

 

Բաժին 4. ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ                                              ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ...................................11

 

Բաժին  5.  ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈԻՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ..........-------------------------------------------------------------------22

 

ԲԱԺԻՆ 6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻՄԸ---------------------23

 

 

 

 

 

                                                                                                  

 

 

 

 

 

 

 

ԲԱԺԻՆ  1

 

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

  1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական պատվերն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս փաստաթղթերն ուղղված են հայերենի պահպանմանն ու զորացմանը: Մեր լեզվի համար իրավական տեսակետից զարգացման ավելի նպաստավոր պատմական շրջան, քան այսօրվանն է, երբևէ չի եղել, սակայն վերջին տարիներին առաջ եկած տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ու հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը բացասաբար են  ազդել են  լեզվի վրա, և առաջ է եկել լեզվաքաղաքականության երկարաժամկետ ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում լեզվի պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված բոլոր քայլերը նման են միայն այս ու այնտեղ կրակներ հանգցնելուն` լեզվի համար ոչ մի լուրջ հարց չլուծելով:

Հայաստանի Հանրապետության լեզվական իրավիճակը, ըստ բնագավառների, հետևյալն է`

  1. Օրենսդրական անկատարություն, ենթաօրենսդրական ակտերի բացակայություն և օրենքների թերկիրառման հարցեր

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր ընդունվել են մեր լեզվի պահպանմանն ու զարգացմանն ուղղված մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, սակայն իրողություն է, որ տնտեսավարողները, սեփականության իրենց իրավունքն իրացնելիս, լեզվի բնագավառում հաճախ են խախտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` պետական լեզվով տեղեկույթ ստանալու սահմանադրական իրավունքը, պետական կառավարման սահմանված կարգը, հայերենի` Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն լինելու Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը, հաճախ չի ապահովվում հայերենի գերակայությունը. հայերենին զուգահեռ` պետական լեզվի կարգավիճակում են հայտնվում օտար լեզուները: «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տարընթերցումների պատճառով դժվարությամբ են լուծվում առկա խնդիրները:

  1. Գրական հայերենի կանոնարկումը

 Վերջին տարիներին լեզվական իրավիճակը բնորոշվում է խոսքի մշակույթի անկումով, որն արտահայտվում է կենցաղային, շուկայական խոսքի, ժարգոնային տարրերի առատ գործածությամբ, տարերային լեզվական վարքով: Չկան արագ արձագանքման մեխանիզմներ: Անհրաժեշտ է մշտապես հետևել, թե լեզվի կիրառության հետ կապված որ լեզվական իրողություններն են կարիք զգում կարգավորման և կանոնարկման: Այս առնչությամբ կարևորվում է Հայերենի բարձրագույն խորհրդի գործունեությունը, որը կարող է հստակեցնել տերմինաբանությունը, նպատակաուղղել լեզվաբանական ներուժը:

  1. Պետական լեզվով կրթության և դաստիարակության իրավունքի ապահովումը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է` «Հայաստանի Հարապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է», այնուհանդերձ վերջին տասնամյակներում հանրապետությունում կտրուկ ավելացել է օտար լեզուներով կրթություն և դաստիարակություն իրականացնող հաստատությունների թիվը: Կարգավորված չէ հատկապես մասնավոր կրթության հատվածը:  Նախակրթարաններում օտարալեզու կրթությունն իրականացվում է «ով ինչպես կարողանում է և ինչպես ուզում է» սկզբունքով:

  1. Համակարգչային համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը

Ներկայումս համակարգիչն ու համացանցը դարձել են տեղեկատվության հիմնական աղբյուրը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու մշակութային և տեխնիկական  գործունեության կազմակերպման համար, որի ոչ հայերեն լինելը հանգեցնում է հայերենի գործառական ոլորտների սահմանափակմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսական գերակայություններից դիտարկելու տեսակետից հատուկ նշանակություն է ձեռք բերում համակարգչային տեխնոլոգիաների ազգային համակարգի ձևավորումը՝ որպես աշխարհի տեղեկատվական համացանցում հայերենի գոյատևման պայման։      

  1. Հայերենի հանրային ուսուցման ապահովումը ոչ հայախոսների համար

 1997 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում իրականացրել է «Հայերենը ոչ հայախոսների համար»  ծրագիրը։ Ծրագրի նպատակն է եղել արտերկրից վերադարձող քաղաքացիների, նրանց դպրոցահասակ երեխաների, փախստականների, ազգային փոքրամասնությունների և առհասարակ, հայերեն սովորել ցանկացողների  լեզվուսուցումը։ 2006 թվականին չֆինանսավորվելու պատճառով ծրագիրը փակվել է, մինչդեռ այսօր ավելի քան երբևէ առկա է հայերեն սովորելու խնդիրը, ինչպես կրթական, այնպես էլ հանրային կյանքի մնացած ոլորտներում: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 48-րդ, 124-րդ և 165-րդ հոդվածները նախատեսում են հայերենին տիրապետելու պարտավորություն, ավելին, 15-րդ հոդվածը հռչակում է` «Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Իսկ ըստ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի, «պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»:

  1. Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների լեզվական անաղարտության ապահովմանը

Ներկայումս շատ լրատվամիջոցներ, ձգտելով բազմազանության և ինքնատիպության, հաճախ ընտրում են ամենադյուրին ճանապարհը՝ գործածելով բացառապես խոսակցական ոճը։ Մտահոգիչ է այն փաստը, որ լրագրողների խոսքում հաճախ բացակայում է գրական հայերենով խոսելու ձգտումը, շատ գովազդային հոլովակների և ժամանցային ու հումորային հաղորդումների հեղինակներ չեն խորշում բացահայտ ժարգոնից:

Չնայած, որ ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի բ) կետի` հեռուստառադիոհաղորդումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը, այնուհանդերձ անտեսվում է սույն օրենսդրական պահանջը:

Այս կարգի դրսևորումները ոչ այլ ինչ են, քան արհամարհանք պետական լեզվի և ՀՀ քաղաքացու հանդեպ:

  1. Գործավարության և հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման օրենսդրական պահաջների կատարման ապահովումը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են  գործավարությունը կատարել հայերեն, ինչպես նաև ցուցանակները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Իսկ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է: Մինչդեռ տնտեսավարողները  շրջանցում են օրենքի պահանջները` հատկապես հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման հարցում:

  1. ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը լեզվի բնագավառում

 «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը»:

Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ…»:

Որոշ ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության պահպանմանը պետականորեն սատարելը շահեկանորեն կարող է կամրջել մեր երկիրը այդ ժողովուրդների հայրենի պետությունների հետ:

  1. Հայաստան-սփյուռք լեզվահարաբերությունները

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը»:

Գրական արևմտահայերենը հայոց ցեղասպանությունից հետո ստանձնել է հայ ժողովրդի ցրված բեկորների ազգապահպանման առաքելությունը:

Հայոց պետականությունը, ելնելով համայն հայության ամբողջականության գիտակցումից, ազգային շահերը ներկայացնողի իր գործոնով պետք է վճռական դերակատարություն ունենա սփյուռքի հայապահպանման գործում: Սա է սփյուռքում իրականացվելիք լեզվական քաղաքականության հիմնական նպատակը:

Հայաստանի և սփյուռքի միջև արդյունավետ լեզվահարաբերությունների կարևոր պայման է հայության ամբողջականության լեզվական խնդիրները համախորհուրդ քննարկելու և լուծելու գործելակերպը:

  1. Հայաստանի Հանրապետությունում  օտար լեզուների ուսուցման համակարգը

Համընդհանրացման արդի գործընթացների համատեքստում գործնական հատուկ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օտար լեզուների իմացության խնդիրը: Որքան շատ լեզուներ իմանա մեր քաղաքացին, այնքան լավ. չէ՞ որ դրա շնորհիվ նա ավելի արդյունավետ կկազմակերպի իր ատաքին տնտեսական գործունեությունը, կհեշտանան պարզ մարդկային շփումներն այլոց հետ, իսկ գիտությունը, մշակույթը զարգացնելու առումով լեզուների իմացությունն արդեն անհրաժեշտ պայման է: Այսօր արդեն բուհերում շատ ուսանողներ ռուսերենի վատ իմացության պատճառով չեն կարողանում լիարժեքորեն օգտվել մասնագիտական գրականությունից: Օտար լեզուների աճող պահանջարկը միանգամայն բնական է, բայց դա չպետք է լինի ի հաշիվ պետական լեզվի:

  

Բ Ա Ժ Ի Ն  2

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Սույն ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը:

Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի  լիածավալ ներկայացման  ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները,

ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը:

Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։

Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։

Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։

Ծրագրի հիմնադրույթներն են`

  1. Լեզուն հասարակական երևույթ է, ուստի պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը հասարակության կողմից ենթակա է վերահսկողության: Այն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով: Հետևավաբար լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա, պետական ծրագրով:
  2. Հայերենի` Հայաստանի Հանրապետության պետական լեզու լինելու իրողությունն արտացոլում է `

  - իր պատմական հայրենիքում պետություն կերտող հայ ազգի ժողովրդագրական    

         գերակշռություն ունենալու փաստը,

  -  հայոց ազգապահպան գործոնների շարքում մայրենիի վճռորոշ դերը,

  - արդի գրական հայերենի մշակվածության և միջմշակութային               մրցունակության բարձր աստիճանը,

- համայն հայության ազգային ինքնությունը և հոգևոր ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու կարողությունը:

  1. Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գերակայությունը ներդաշնակորեն զուգակցվում է ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման, բոլոր մշակույթների փոխադարձ հարգանքի սկզբունքների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
  2. Օտար լեզուների իմացությունը միջմշակութային հաղորդակցման միջոց է, որը մեր երկրի հոգևոր-տնտեսական զարգացման գործում ստանձնում է երկակի դեր. նախ՝ ապահովում է հաղորդակցումը համաշխարհային քաղաքակրթական արժեքներին և ապա՝ սեփական արժեքները աշխարհին ներկայացնելու հնարավորություն է ընձեռում։

 

Բ Ա Ժ Ի Ն  3

ԾՐԱԳՐԻ   ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

 

Ծրագրի նպատակներն են՝

  1. Հայերենի` որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակի ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի՝ հայերենի փաստացի գերակայության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ որպես մեր երկրի ազգային անվտանգության գործոն:
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` պետական լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումը։
  3. Գրական հայերենի կանոնարկումը։
  4. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցման և դաստիարակության ապահովումը իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  5. Պաշտոնական խոսքում գրական հայերենի նորմի պահպանման ապահովումը։
  6. Սփյուռքում բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանն աջակցելը:
  7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օտար լեզուների իմացության բարելավումը։
  8. Լեզվական հաղորդակցության միջոցով այլ մշակույթների հետ մեր հասարակության երկխոսության և համագործակցության զարգացումը և աշխարհին հայերենը` որպես հաղորդակցման ժամանակակից բոլոր պահանջները բավարարող, հարուստ և արտահայտչական մեծ հնարավորություններով օժտված լեզու ներկայացնելը։
  9. Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համակարգում, տեղեկատվական համացանցում հայերենի ներկայությունն ապահովելը և համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացի նորագույն տերմինների հայերեն համարժեքների ապահովմանն արագ արձագանքելը:

Բ Ա Ժ Ի Ն  4

ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ   ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

1.«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` 1993 թվականի ընդունումից հետո չեն ընդունվել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր:

  1. «Հայաստանի Հանրապետության 2002-2005 թվականների լեզվական քաղաքականության պետական ծրագրի» գործողության ժամկետն ավարտվել է:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Գործող օրենքների լեզվին վերաբերող դրույթների լրամշակում և նոր իրավական ակտերի ընդունում:

1.1.«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության» օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում:

1.2.«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում:

1.3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումների և փոփոխությունների կատարում:

 

  1. Գրական հայերենի կանոնարկում

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Գրական հայերենի համակարգը նկարագրական եղանակով ներկայացված է լեզվաբանական աշխատություններում և ակադեմիական ու մասնագիտական բառարաններում, նորմատիվ քերականությունը՝ դպրոցական ու բուհական դասագրքերում, բառարաններում, ինչպես նաև նախկին Տերմինաբանական կոմիտեի (այժմ՝ Հայերենի բարձրագույն խորհուրդ) որոշումներում: Սակայն զգացվում  է այդ կանոններն ամփոփող պետական տեղեկատուների կարիքը:
  2. Հայաստանի Հանրապետությունում տերմինաստեղծման, բառակերտման աշխատանքները համակարգելու, արդի գրական լեզվում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնարկելու, նրա արդյունավետ և լիածավալ գործածության ու հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ՀՀ վարչապետին կից գործում է Հայերենի բարձրագույն խորհուրդը, սակայն խնդրահարույց է խորհրդի որոշումների մի մասի` հանրային կյանքի բոլոր ոլորտներում պարտադիր և հանձնարարելի դառնալու հարցը:
  3. Գրական արևմտահայերենը, իր բնօրրանից օտարվելով և աշխարհասփյուռ դառնալով, միասնական կանոնարկման գրեթե չի ենթարկվում։ Պատմականորեն զուգահեռաբար գոյություն ունեցող երկու գրական լեզուները հայ ժողովրդի հարստությունն են, իսկ նրանց տարբերությունները միայն ուղղագրական առանձնահատկություններում չեն, այլ քերականական, բառապաշարային, արտասանական և այլն: Առաջացել է գրական արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրը:
  4. Ժամանակ առ ժամանակ բանավեճեր են մղվում գրական արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրական համակարգերի վերաբերյալ։ Սփյուռքի և Հայաստանի որոշ մտավորականներ ուղղագրության միասնականացմանը պետականորեն նպաստելու վերաբերյալ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջը մեկնաբանում են որպես Հայաստանի Հանրապետությունում հին ուղղագրությունը վարչական ճանապարհով անհապաղ վերականգնելու պարտավորություն։ Ոմանք էլ հիշյալ պահանջը մեկնաբանում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ. առաջարկում են 1922թ.-ին բարեփոխված և 1940թ.-ին լրամշակված  ուղղագրությունը տարածել սփյուռքում՝ վկայակոչելով այդ ուղղագրության դյուրինությունն ու գրական հայերենը պետականորեն կանոնարկելու՝ Հայաստանի Հանրապետության անհամեմատ մեծ հնարավորությունները։ Երկու մոտեցումներն էլ անընդունելի են և ժամանակավրեպ, որովհետև դրանցում անտեսվում են խնդրի պատմաքաղաքական, գիտական, մանկավարժական և հոգեբանական հայեցակետերը։ Այս առումով պետության լեզվական քաղաքականությունը խարսխվում է հանրապետության լեզվաբանների և մանկավարժների ճնշող մեծամասնության, ինչպես նաև սփյուռքի շատ մտավորականների միասնական կարծիքի վրա, ըստ որի՝    

ա) ՀՀ-ում գործող ուղղագրությունը գիտականորեն հիմնավորված է և ներկայումս լիովին բավարարում է հանրապետության հասարակության գրավոր լեզվահաղորդակցման կրթական ու մանկավարժական  պահանջները.

բ) ուղղագրության միասնականացման խնդրի վարչական լուծումը հնարավոր կարող է դառնալ բացառապես լեզվաքաղաքական և գիտամանկավարժական սպառիչ հիմնավորումների պարագայում.

  1. Թեև հայերենում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը, սակայն դարձյալ մեծ թիվ են կազմում անհարկի փոխառությունները և օտարաբանությունները, ինչպես նաև օտար լեզուների ազդեցությամբ հայերենի համակարգային փոփոխությունները:
  2. Հայերեն նորաբանությունների ստեղծումը համակարգված բնույթ չի կրում՝ հաճախ հանգեցնելով տերմինային զուգաձևերի առաջացման:
  3. Օտար լեզուներով անունների և անվանումների հայերեն տառադարձման և ուղղախոսության կանոնարկման խնդիրը հրատապ է, քանի որ ներկայիս սոցիալական, քաղաքական և տնտեսական տեղաշարժերի հետևանքով հազարավոր օտար անուններ ներթափանցել են լեզվի պատկերային արտահայտման մեջ (հատկապես` ֆիրմային անվանումները, ապրանքանշանները): Հրատապ է ապրանքային շուկայի լեզվական խնդիրների լուծումը:
  4. Միջոցների սղության պատճառով դժվարացել է լեզվական տեղեկատուների, բառարանների, ձեռնարկների հրապարակումը:

 

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

1.Հայերենի բարձրագույն խորհրդի հետ համագործակցություն: Խորհրդի որոշումների կատարման ընթացքի ուսումնասիրություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներում դրանց կիրառության վերահսկողություն:

  1. Կանոնարկող տեղեկատուների, բառարանների կազմումը:
  2. Լեզվի անաղարտության չափորոշիչների մշակումը:
  3. Գրական լեզվի գործառական տարբեր ոճերի կանոնարկումը:
  4. Գրական արևմտահայերենի կանոնարկման և գրական հայերենի երկու ճյուղերի միասնական տերմինաբանության սկզբունքների մշակումը:
  5. Ուղղագրության հարցերի քննությանը նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը:
  6. Հայերենի ուսումնալսողական ձայներիզների, ինքնուսույցների ստեղծումը:

 

III.  Պետական լեզվով կրթության և դաստիարակության իրավունքի ապահովումը

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Դպրոցական և բուհական նորաստեղծ հայալեզու դասագրքերի և ուսումնական ձեռնարկների լեզվական որակը տակավին հեռու է բավարար լինելուց:
  2. Բուհական մի շարք մասնագիտությունների համար խիստ սակավ են կամ բացակայում են հիմնարար դասագրքերի և ձեռնարկների հայերեն թարգմանված տարբերակները:
  3. Որոշ միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում գրեթե բացակայում են հայոց լեզվի տարբերակված ծրագրերը։
  4. Ներկա սերնդի դաստիարակության, և հասարակական գիտակցության ձևավորմանն ուղղված ծրագրերում զգալի է արժեքների նոր համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը: Նվազ են կամ ի սպառ բացակայում են ազգային մշակույթին, գեղագիտական դաստիարակությանը վերաբերող ուսումնական ծրագրերը և ձեռնարկները:
  5. Դաստիարակության ծրագրերում հայ մարդուն լեզվազգացողության, մայրենի լեզվի հանդեպ սեր և հոգատարություն փոխանցելու, ազգային հոգեկերտվածքի, հարուստ բառապաշարի ձևավորման  գործում ավելի քան նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ հայ գրականության ճիշտ դասավանդումը` իբրև ազգային արժանապատվության ապահովման կարևոր գործոն:

 

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Հայալեզու դասագրքերի և ձեռնարկների լեզվական փորձաքննության կարգի հաստատումը։
  2. Բուհական հիմնարար դասագրքերի ու ձեռնարկների թարգմանության թարգմանության որակի փորձաքննություն:

3.Կրթական համակարգերում հայոց լեզվի ծրագրերի մշակում:

 

  1. Համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովում

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Հայալեզու համակարգչային ծրագրերի և տեղեկատվական տվյալների համընդհանուր շտեմարանի բացակայությունը հայերենը դուրս է մղում համակարգչային ներքին և արտաքին հաղորդակցման հարաճուն ընթացքից:
  2. Օպերացիոն համակարգերի հայերենացման գործընթացում կարևոր է նորաստեղծ տերմինների համապատասխանությունը հայերենի բառակերտման սկզբունքներին:
  3. Քիչ են էլեկտրոնային հայերեն ուսումնական ծրագրերը։
  4. Առկա է օտար լեզուներին, հատկապես անգլերենին չտիրապետողների համար համացանցից օգտվելու խնդիրը:

 

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Հայերեն տեղեկատվական համակարգչային շտեմարանների ստեղծման աշխատանքների համակարգում:
  2. Համակարգչային միջազգային ծրագրերի հայերեն թարգմանության և ներդրման աշխատանքների համակարգում:
  3. Համակարգչային ինքնաշխատ ուսումնական գործընթացի համար նախատեսված հայերեն ծրագրերի և օտար լեզուներից հայերեն և հակադարձ թարգմանիչ ծրագրերի ստեղծման աշխատանքների համակարգում:

4.Հայերեն համակարգչային հանրագիտարանների, խաղերի, մուլտիպլիկացիայի ստեղծման աշխատանքների համակարգում:

 

  1. Հայերենի հանրային ուսուցման ապահովումը ոչ հայախոսների համար

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. ԸՍՏ ՀՀ Սահմանադրության 48-րդ, 124-րդ և 165-րդ հոդվածների և ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` ՀՀ Նախագահը, Ազգային Ժողովի պատգամավորները, դատավորները, պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին, ուստի հարկ եղած դեպքում անհրաժեշտ է լուծել նրանց հայերենի տիրապետման խնդիրը և տալ հայերենի տիրապետման հավաստագիր:
  2. 2. Ներկայումս հայերեն չիմացողների կամ բավարար չիմացողների համար կա արդի պահանջները բավարարող տարբերակված ծրագրերի և ինքնուսույցների կարիք:
  3. Հայերենի հանրային ուսուցման ապահովման համար չկան համապատասխան նյութատեխնիկական հենք. մասնագետներ, դասագրքեր, ծրագրեր, ինքնուսույցներ:
  4. Հայաստանի սոցիալ-տնտեսական կացության բարելավմանը համընթաց մոտ ապագայում օրախնդիր կարող է դառնալ հայրենիք վերադարձող քաղաքացիների և հատկապես նրանց դպրոցահասակ զավակների հայալեզու կրթության իրականացումը:
  5. Հայերենի դասընթացների կարիք ունեն Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում աշխատող արտասահմանցիները, սփյուռքահայերը։

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. «Ոչ հայախոսների համար` հայոց լեզվի դասընթաց» ծրագրի ստեղծումը:
  2. Ոչ հայախոսների լեզվուսուցման համար անհրաժեշտ ծրագրամեթոդական հիմքերի ստեղծումը և համապատասխան դասագրքի, ձեռնարկի ու ինքնուսույցի հրատարակումը։
  3. Հայերենի տիրապետման վերաբերյալ հավաստագրի մշակումը և ներդնումը:

 

  1. Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների գրական լեզվի նորմի պահպանմանը

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ցածր է զանգվածային լրատվամիջոցների լեզվական մակարդակը: Չի ապահովվում հայերենի անաղարտությունը, հաճախադեպ է հասարակաբանությունների, գռեհկաբանությունների, արհամարհական բառերի և արտահայտությունների, ինչպես նաև օտարաբանությունների գործածությունը:
  2. Լրատվամիջոցների լեզվական մակարդակի անկման պատճառներից է նաև մասնագիտական կրթություն չունեցող անձանց լրագրության ասպարեզ մուտք գործելը« ինչպես նաև շատ մասնագետ լրագրողների լեզվական ցածր մակարդակը։
  3. Հաճախադեպ են ոչ միայն լեզվական, այլև արտասանական սխալները։

Որոշ հեռուստառադիոընկերություններ նախապատվությունը տալիս են օտար առոգանությանն ու շեշտադրությանը:

  1. Մտահոգիչ է մամուլում և եթերում թարգմանաբար ներկայացվող նյութերի լեզվի որակը։ Շատ դեպքերում որոշ թարգմանիչներ բնագրի լեզվին հարազատ մնալու համար բառացի պատճենումներ են կատարում՝ աղավաղելով տեքստը:
  2. Հաճախ խախտվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջը։ Որոշ պարբերականներ գրանցվում են որպես հայալեզու թերթեր, բայց ժամանակ առ ժամանակ տպագրում են բացառապես օտարալեզու նյութեր, գովազդներ:
  3. Ոչ միշտ է ապահովվում օտար լեզվով հեռուստառադիոհաղորդումների, գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն կինոնկարների, օտարախոս հռետորի խոսքի համաժամանակյա թարգմանությունը, որը հակասում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին։
  4. Թույլ է լեզվաքարոզչությունը:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Մասնագիտական աջակցություն լրատվամիջոցներին՝ նրանցում տեղ գտած լեզվական սխալներն արձանագրելու և ճիշտ ձևերը ներկայացնելու եղանակով։
  2. Մասնագիտական աջակցություն օտարալեզու ֆիլմեր և հաղորդումներ թարգմանող հեռուստաընկերություններին։
  3. «Զանգվածային լրատվության միջոցների լեզվական խնդիրները» թեմայով գործնական խորհրդաժողովների կազմակերպում:
  4. Զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսվող լեզվական տեղեկատուի հրատարակում։
  5. «Լեզվաշխարհ» պաշտոնական պարբերականի հրատարակում:
  6. Աջակցություն և գործուն մասնակցություն տարբեր ռադիոհեռուստաալիքների` լեզվին վերաբերող հաղորդումներին, ինչպես նաև լեզվական օրենսդրությանը նվիրված առանձին հաղորդումների կազմակերպում:
  7. Գրագետ խոսքի մշակույթ ունեցող լրագրողի, հաղորդավարի, հանդիսավարի, հաղորդաշարի, պարբերականի և լեզվական բարձր մակարդակ ապահովող լրատվամիջոցների խրախուսում։
  8. Գրագիտության ոչ պատշաճ մակարդակ ունեցող և հայեցի լեզվամտածողությանն անհարիր հեռուստառադիոհեռարձակումների հրապարակային քննադատություն:
  9. Մասնագիտական աջակցություն օտարալեզու ֆիլմեր և հաղորդումներ թարգմանող հեռուստաընկերություններին:

 

VII. Գործավարության և հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման  օրենսդրական պահանջների կատարման ապահովումը

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Հրապարակային գրվածքների մի մասը ձևավորված է միայն օտար լեզվով:
  2. Թեև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է, անհրաժեշտության դեպքում «որպես լրացում` գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով», բայց խնդրահարույց է սույն հոդվածի` գովազդի լեզուն հայերեն լինելու դրույթը ապրանքանշանների և մակնիշների վրա չտարածվելը: Տնտեսավարողները ցանկացած օտարալեզու միավոր գրանցում են որպես ապրանքանշան և հանրային գրվածքներում օգտագործում միայն օտար լեզվով, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիների` պետական լեզվով տեղեկույթ ստանալու սահմանադրական իրավունքը:

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման կարգի հաստատումը:
  2. Տնտեսվարող սուբյեկտներին լեզվին վերաբերող օրենսդրական պահանջների իրազեկումը:

 

VIII. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը լեզվի բնագավառում

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանի Հանրապետության լեզվական մշակույթի անբաժան մասն են: Այդ լեզուների նկատմամբ պետական հոգածությունը մեր երկրի ժողովրդավարացման հետագա ընթացքի և քաղաքացիական հասարակության զարգացման համար ունի հանգուցային  նշանակություն։
  2. ՀՀ քաղաքացիների իրավունքները լեզվի բնագավառում երկբնույթ են՝ ազգային և հասարակական։ Ազգային մակարդակում ապահովվում է մայրենի լեզվի իմացության, դրանով կրթվելու և այն գործածելու իրավունքը, հասարակականում՝ պետական լեզվի՝ հայերենի իմացության և գործածության՝ ՀՀ  բոլոր քաղաքացիների իրավունքն ու պարտականությունը։
  3. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պահպանման ու զարգացման պայմանները, կրթական համակարգի լիարժեք գործունեության ապահովումը` դպրոցներում և բուհերում այս լեզուների ուսուցանումը, դասավանդող կադրերի պատրաստումն ու որակավորումն ունեն բարելավման կարիք:

 

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Համակողմանի աջակցություն ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը:
  2. Աջակցություն ազգային փոքրամասնությունների միջև արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը` Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան:
  3. Մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու ազգային փոքրամասնությունների իրավունքի ապահովման նպատակով տվյալ ազգության մտավորականության գիտամանկավարժական ներուժի ներգրավումը:
  4. Աջակցություն ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներին:
  5. Ազգային փոքրամասնությունների լեզուների դասագրքերի ստեղծման հնարավորությունների վերլուծությունը և հրատարակումը:
  6. «Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի անցկացումը:

 

  1. I Հայաստան-սփյուռք լեզվահարաբերություններ

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Վերջին տասնամյակների ժողովրդագրական տեղաշարժերի հետևանքով սփյուռքը խիստ բազմաբովանդակ ու բարդ խճանկար է ներկայացնում: Էապես մեծացել է գրական արևելահայերենի գործառության տիրույթը սփյուռքի հասարակական կյանքում։
  2. Տեղական լեզուների ազդեցության հետևանքով ակնհայտ է դառնում հայկական գաղթօջախների լեզվական միասնականության խաթարումը, անընդհատ նվազում է հայախոսների թիվը նոր սերնդի շարքերում:
  3. Դպրոցական տարիքի հայ երեխաների միայն մի մասն է հաճախում սփյուռքի լիօրյա հայկական դպրոցներ. անգամ հայկական դպրոց հաճախող աշակերտության մի մասի համար հայերենը երկրորդ լեզու է։
  4. Գրեթե բացակայում են հայոց լեզվի դասավանդման միասնական ծրագրերը և մեթոդական մշակումները: Անկատար են հայերենի ուսուցիչների վերապատրաստման համակարգերը:

 

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Սփյուռքի լեզվավիճակի համալիր վերլուծությունը և սփյուռքի լեզվական քարտեզի ստեղծումը:

 

  1. Սփյուռքում հայերենի ուսուցման մեթոդական հիմքերի կատարելագործումը և հայերենի ինքնուսույցների տարածումը:
  2. Համակարգչային արդիական տեխնոլոգիաների լայն օգտագործումը՝ սփյուռքում գրական հայերենի տարածման նպատակով։
  3. Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքներին սփյուռքի ականավոր գիտնականների գործուն մասնակցության ապահովումը:
  4. Գրական լեզվի երկու ճյուղերի տերմինաբանության և ուղղագրության հարցերի գիտական կանոնարկում և այդ թեմայով խորհրդաժողովի անցկացումը:
  5. Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի և սփյուռքի կրթօջախներում արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցման ծրագրերի և դասագրքերի մշակման ու հրատարակման աշխատանքների կազմակերպումը:
  6. 7. Հայերենի իմացությունը խրախուսող համահայկական մրցույթների կազմակերպում:

 

  1. Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման համակարգը

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Պետական լեզվի հարաբերությամբ օտար լեզուները համահավասար դեր ունեն, թեև ակնհայտ է, որ հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ տարբեր է:
  2. Վերջին տարիներին Հայաստանի ազատականացման և միջազգային հարաճուն շփումների հետևանքով անգլերենը, ակնհայտորեն ընդլայնելով իր գործառության սահմանները, վայելում է հասարակական բարձր պահանջարկ: Պետության մենաշնորհն է ապահովել օտար լեզուների հավասար բաշխվածությունը կրթության համակարգում։
  3. Օտար լեզուների խորացված ուսուցմամբ պետական դպրոցների բացակայությունը:

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

  1. Օտար լեզուների ուսուցման կարգի, ինչպես նաև խորացված ուսուցման հայեցակարգի մշակումը` բացառելով որևէ օտար լեզվի գերակայությունը մնացած լեզուների նկատմամբ:
  2. Երկլեզվյան թարգմանական էլեկտրոնային բառարանների կազմումը, որտեղ առաջին եզրը հայերենն է (հայ-ռուսերեն, հայ-անգլերեն, հայ-գերմաներեն և այլն), այդ թվում` նաև տարածաշրջանային և ազգային փոքրամասնությունների լեզուների համար:
  3. Օտար լեզուների խորացված ուսուցմամբ (թեքումով) պետական դպրոցների վերաբացումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈԻՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈԻՄԸ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ծրագրի իրականացման պատասխանատուն և համակարգողը լեզվի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն է:
  2. Ծրագիրն իրականացվում է առանձին նպատակային ծրագրերի միջոցով: Նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը կատարվում են պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նպատակային ծրագրերի ցանկում ընդգրկվում են նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ծրագրի ռազմավարությանը և ուղղված են նպատակների իրականացմանը:
  3. Լեզվի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը տարին մեկ անգամ հրապարակում է ծրագրի կատարման հաշվետվությունը, որը քննարկվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունում:
  4. Լեզվի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն ապահովում է ծրագրի մշտադիտարկման, հաշվետվողականության և գնահատման թափանցիկ գործընթաց:

Ծրագիրը նախատեսում է 2018-2023 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել պետական լեզվական քաղաքականություն:

Սահմանվում է ծրագրի իրականացման երկու փուլ`

1) 2018-2019թթ.` լեզվական քաղաքականությանն ուղղված համալիր և անհետաձգելի միջոցառումների իրականացում: Այս փուլում ծրագրի անհետաձգելի միջոցառում է համարվում  օրենսդրական դաշտի` նորմատիվային իրավական հիմքի կատարելագործումը:

2)  2020-2023թթ.` անցում պետական լեզվական քաղաքականության կայուն և հետևողական իրականացման:

 

 

ԲԱԺԻՆ 6

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻՄԸ

 

Ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսական ապահովումն անհրաժեշտ է  իրականացնել երկու ուղղությամբ`

  1. բյուջետային ֆինանսավորման աճ` լեզվի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կանոնադրական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  2. արտաբյուջետային աղբյուրների (դրամաշնորհներ) ընդգրկում` լրացուցիչ միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:

Ծրագրի իրականացման համար ծախսերի ծավալը կարող է յուրաքանչյուր տարի ճշտվել` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հնարավորությունից:

Ծրագրի կատարումը վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության լեզվի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

2023 թվականից հետո նոր ծրագիր չընդունելու դեպքում սույն ծրագրի հայեցակարգային  դրույթները, տեսական սկզբունքները շարունակական բնույթ են կրում:

 

Հավելված 2

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

հ/հ

Բնագավառը

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Պատասխա

նատուն

1

            2

           3

         4

           5

               6

1.

Օրենսդրական դաշտի կատարելագործում

1.«Գովազդի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխությունների կատարում:

2.«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում:

3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189.2-189.6 հոդվածներում լրացումների և փոփոխությունների կատարում:

 

2018-2019

Մշակված է

 

 

 

 

 

Մշակված է

 

 

 

 

 

 

 

Մշակված է

 

 

ՀՀ ԿԳՆ,ԼՊԿ

 

 

 

 

 

ԼՊԿ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

 

 

 

 

ԼՊԿ

 

 

2.

Գրական հայերենի կանոնարկում

1. Համագործակցություն Հայերենի բարձրագույն  խորհրդի հետ:Խորհրդի որոշումների կատարման ընթացքի վերլուծություն, պարտադիր որոշումների կատարման վերահսկողություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

2. Հայերեն անձնանունների և ազգանունների` օտար լեզուներով և օտար անունների հայերեն տառադարձման և ուղղախոսության

կանոնարկումը:

3.Կանոնարկող տեղեկատուների, բառարանների և ձեռնարկների կազմումը:

4. Լեզվի անաղարտության չափորոշիչների մշակումը:

5. Գրական լեզվի գործառական տարբեր ոճերի կանոնարկումը:

 6. Գրական արևմտահայերենի կանոնարկման և գրական հայերենի երկու ճյուղերի միասնական տերմինաբանության սկզբունքների մշակումը:

7. Ուղղագրության հարցերի քննությանը նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը:

8. Հայերենի ուսումնլսողական ձայներիզների, ինքնուսույցների ստեղծում:

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

ԼՊԿ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանահասարակագիտական համալսարան

 

ԼՊԿ, ՀԲԽ

 

 

ԼՊԿ,

ՀԲԽ

 

 

ԼՊԿ,

ՀԲԽ

 

ԼՊԿ,

ՀԲԽ

 

 

 

 

 

ԼՊԿ,

ՀԲԽ

 

 

 

 

 

 

ԼՊԿ,ՀԲԽ

3.

Պետական լեզվով կրթության և դաստիարակության իրավունքի ապահովում

1.Դասագրքերի և ձեռնարկների լեզվական փորձաքննության կարգի հաստատումը։

2.Բուհական հիմնարար դասագրքերի ու ձեռնարկների թարգմանության որակի փորձաքննություն:

3.Կրթական համակարգերում հայոց լեզվի ծրագրերի մշակում: 

 

Պետբյուջե

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

Պետբյուջե

 

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ ԳԱԱ

 

 

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ ԳԱԱ

 

 

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ ԳԱԱ

4.

Համակարգչային համացանցում հայերեի լիածավալ ներկայացման ապահովում

 

 

 

 

 

 

1.Հայերեն տեղեկատվական համակարգչային շտեմարանների ստեղծման աշխատանքների համակարգում:

2.  Համակարգչային միջազգային ծրագրերի հայերեն թարգմանության և ներդրման աշխատանքների համակարգում:

3. Համակարգչային ինքնաշխատ ուսումնական գործընթացի համար նախատեսված  հայերեն ծրագրերի և օտար լեզուներից հայերեն և հակադարձ թարգմանիչ ծրագրերի ստեղծման աշխատանքների համակարգում:

4.Հայերեն համակարգչային հանրագիտարանների, խաղերի, մուլտիպլիկացիայի ստեղծման աշխատանքների համակարգում:

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

 

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

 

 

 

 

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

 

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

Հայերենի հանրային ուսուցման ապահովումը ոչ հայախոսների համար:

 

 

1. «Ոչ հայախոսների համար` հայոց լեզվի դասընթաց» ծրագրի ստեղծումը:

2. Ոչ հայախոսների լեզվուսուցման համար անհրաժեշտ ծրագրամեթոդական հիմքերի ստեղծումը և համապատասխան դասագրքի, ձեռնարկի ու ինքնուսույցի հրատարակումը։

3. «Հայերենի անվճար դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու մասին» կարգի ստեղծումը:

4. Հայերենի տիրապետման չափորոշիչների մշակումը:

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

 

 

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

 

 

 

 

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

 

6.

Աջակցություն զանգվածային լրատվության միջոցների գրական լեզվի նորմի պահպանմանը

 

1.Մասնագիտական աջակցություն լրատվամիջոցներին՝ նրանցում տեղ գտած լեզվական սխալներն արձանագրելու և  ճիշտ  ձևերը ներկայացնելու եղանակով։

2. Մասնագիտական աջակցություն օտարալեզու ֆիլմեր և հաղորդումներ թարգմանող հեռուստաընկերություններին։

3.«Զանգվածային լրատվության միջոցների լեզվական խնդիրները» թեմայով գործնական խորհրդաժողովների կազմակերպում:

4.Զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսվող լեզվական  տեղեկատուի հրատարակում։

5.«Լեզվաշխարհ» պաշտոնական պարբերականի հրատարակում:

6. Լրատվամիջոցներում տեղ գտած սխալների վերլուծության հիման վրա տեղեկանքների պատրաստում և հրապարակում:

7. Գրագետ խոսքի մշակույթ ունեցող լրագրողի, հաղորդավարի, հանդիսավարի,  հաղորդաշարի, պարբերականի և լեզվական բարձր մակարդակ ապահովող լրատվամիջոցների ամենամյա մրցույթի անցկացում։

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

ԼՊԿ

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ

 

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀՌԱՀ

 

 

 

 

ԼՊԿ, ՀԲԽ

 

 

 

ԼՊԿ, ՀԲԽ

 

 

 

ԼՊԿ

 

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀԲԽ

 

 

 

 

 

 

 

7.

Գործավարության և հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման օրենսդրական պահանջների կատարման ապահովում

1.Տնտեսվարող սուբյեկտներին լեզվին վերաբերող օրենսդրական պահանջների  իրազեկում` տեղեկատվական թերթիկներ հրատարակելու միջոցով:

2.Հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման կարգի հաստատում` ՀՀ Կառավարության որոշմամբ:

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

ԼՊԿ

 

 

 

 

 

 

 

 

ԼՊԿ

 

8.

ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովում լեզվի բնագավառում

1.Հայոց լեզվի դասընթացներում ազգային փոքրամասնությունների ներգրավում:

2.Աջակցություն ազգային փոքրամասնությունների միջև արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը` Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան:

3. Մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու ազգային փոքրամասնությունների իրավունքի ապահովման նպատակով տվյալ ազգության մտավորականության գիտամանկավարժակա ներուժի ներգրավումը:

4.Աջակցություն ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներին:

5.Ազգային փոքրամասնությունների լեզուների դասագրքերի ստեղծման հնարավորությունների վերլուծությունը և հրատարակումը:

6.«Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի անցկացում:

 

7. «Ազգային փոքրամասնությունների լեզուները ՀՀ կրթության համակարգում» թեմայով գիտամանկավարժական համաժողովի անցկացում:

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

Պետբյուջե

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

 

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

 

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

 

 

 

 

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

 

 

ԼՊԿ, ազգային փոքրամասնությունների համայնքներ

9.

Հայաստան- սփյուռք լեզվահարաբերություններ

1. Սփյուռքի լեզվավիճակի համալիր վերլուծություն և սփյուռքի լեզվական քարտեզի ստեղծում:

2. Սփյուռքում հայերենի ուսուցման մեթոդական հիմքերի կատարելագործումը և հայերենի ինքնուսույցների տարածումը:

3. Համակարգչային արդիական տեխնոլոգիաների լայն օգտագործում՝ սփյուռքում գրական հայերենի տարածման նպատակով։

4. Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքներին սփյուռքի ականավոր գիտնականների գործուն մասնակցության ապահովում:

5. Գրական լեզվի երկու ճյուղերի տերմինաբանության և ուղղագրության հարցերի գիտական կանոնարկում և այդ թեմայով  խորհրդաժողովի անցկացում:

6.  Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի և սփյուռքի կրթօջախներում արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցման ծրագրերի և դասագրքերի մշակման ու հրատարակման աշխատանքների կազմակերպում:

7. Հայերենի իմացությունը խրախուսող համահայկական մրցույթների կազմակերպում:

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

 

ՀՀ ԿԳՆ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀՀ սփյուռքի նախարարություն

 

 

 

 

 

ԼՊԿ, ՀՀ սփյուռքի նախարարություն

10.

ՀՀ- ում օտար լեզուների ուսուցման համակարգ

1.Օտար լեզուների ուսուցման կարգի, ինչպես նաև  խորացված ուսուցման հայեցակարգի մշակում:

2. Երկլեզվյան թարգմանական էլեկտրոնային բառարանների կազմում, որտեղ առաջին եզրը հայերենն է (հայ-ռուսերեն, հայ-անգլերեն, հայ-գերմաներեն և այլն), այդ թվում` նաև տարածաշրջանային և ազգային փոքրամասնությունների լեզուների համար:

3. Օտար լեզուների խորացված ուսուցմամբ (թեքումով) պետական դպրոցների վերաբացում:

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

Պետբյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետբյուջե

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

 

 

 

 

 

ԼՊԿ,

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մշակույթի նախարարություն, Ազգային փոքրամասնությունների հկ-ներ

 

 

 

ԼՊԿ, ՀՀ ԿԳՆ

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագրի նախագծի ընդունման  անհրաժեշտության վերաբերյալ

 

Պետական անկախությունն ինքնին չի ապահովում ազգային արժեքների` այդ թվում պետական լեզվի լիարժեք պահպանումը: Անհրաժեշտ է ամբողջական դարձնել օրենսդրական դաշտը, որպեսզի ժողովրդին համախմբելու իր դերը կատարի ազգային ու պետական անվտանգության այնպիսի մի գործոն, ինչպիսին պետական լեզուն է: Այս առումով կարևորվում է լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակումն ու իրականացումը: Լեզվաքաղաքականությունը  լուծում է նաև ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը:

ՀՀ լեզվական քաղաքականության 2002-2005թթ. պետական ծրագիրը մշակվել է, երբ Լեզվի պետական տեսչությունն իր գործունեությունն իրականացրել է որպես ՀՀ Կառավարությանն առընթեր մարմին, մինչդեռ ներկայումս այն գործում է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում: Ըստ իր կանոնադրության, Լեզվի պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում: Տեսչության նպատակն է լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը, որի հիմքում «Լեզվի մասին» ՀՀ օրենքն է և «ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»: Այս առումով երկակի է տեսչության կարգավիճակի հարցը: Հետևաբար առաջացել է նաև տեսչության կարգավիճակի բարձրացման հարցը: Լեզվի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը կարող է իրականացնել լեզվական քաղաքականություն, որը կարող է լինել Լեզվի պետական կոմիտեն, որն էլ իրավասու կլինի իրականացնելու սույն ծրագիրը:

Վերջին տարիներին առաջ եկած տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ու հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը պահանջում են վերանայել և արդյունքում ունենալ լեզվական քաղաքականության այնպիսի  ծրագիր, որը նախորդի համեմատությամբ առավել իրատեսական և իրականանալի է: Այս նախագիծը նպատակ ունի առավել համակողմանի, ճշգրտված, ժամանակին համահունչ դարձնելու պետական լեզվահարաբերությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Ներկայիս համաշխարհայնացման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` ՀՀ տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման  շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ համագործակցության զարգացում` բացառելով օտար լեզվամշակութային ներխուժումն ու հայերենի իրավունքների սահմանափակումը:

 

 

Լ.ՄԿՐՏՉՅԱՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  2018-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ  ՆՎԱԶԵՑՄԱՆ

ՄԱՍԻՆ

 

    «ՀՀ լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագրի» ընդունման կապակցությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում նախատեսվում է լրացուցիչ ծախսերի և եկամուտների փոփոխություն:

 

Լ.ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  2018-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

   ՀՀ  լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագրի ընդունման արդյունքում անհրաժեշտ է ընդունել հետևյալ իրավական ակտերը.

  1. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք։
  2. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք,
  3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189.2-189.6 հոդվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270` «Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները» որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում,
  5. Հայալեզու դասագրքերի ու ձեռնարկների լեզվական փորձաքննության կարգ,
  6. Տառադարձման չափորոշիչների ներդրման կարգ,
  7. Օտար լեզուների խորացված ուսուցման հայեցակարգ։

 

 

Լ.ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.06.2017 - 14.07.2017

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2398

Տպել