Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

2021 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2020 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2021 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.

1) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2021 թվականի տեղական տուրքի դրույքաչափի  58.34  տոկոսի չափով.

2) Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2021 թվականի տեղական տուրքի դրույքաչափի  72.92  տոկոսի չափով.

3) Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2021 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:

  1. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականների պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքը:
  2. Սույն որոշման 1-ին կետում նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2021 թվականի հունվարի 1-ից:

Սույն կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    11.11.2020 - 26.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

26.11.2020 12:36

Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5510

Տպել