Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ,  ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ  ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ  ՍԱԼԱՐԿՄԱՆ , ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

 

        ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքային նշանակության (այդ թվում գյուղական բնակավայրերի) ճանապարհների բարեկարգման  ծրագրի արդյունավետ ապահովման և ՀՀ վարչապետի մոտ 19.08.2020թ  կայացած խորհրդակցության NՎ/179-2020 արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետի,  26.08.2020թ N02/12.2/40473-2020 հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:

 

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

        ՀՀ մարզերի համայնքների զարգացմանը, համայնքներում (այդ թվում բնակավայրերում) տեղական նշանակության, ոչ տարանցիկ ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքներին նպաստելու և դրանք  որպես ընթացիկ բնույթ կրող միջոցառումներ դիտարկելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ 2020թվականի սեպտեմբերի 3-ի N 01/14.1/6854-2020  գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել <ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>  ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  Արժանանալով հավանության՝ այն  հաստատվել է  ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի  N 1583-Ն որոշմամբ:

       Մասնավորապես, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշմամբ հաստատված Կարգի N4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում կատարվեցին համապատասխան լրացումներ, որոնց արդյունքում  ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի ու ներհամայնքային փողոցների, ինչպես նաև մայթերի սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքներն ընգրկվել են տվյալ ցանկում, որպես շինարարության թույլտվություն չպահանջող միջոցառումներ:

      Միաժամանակ, նշված փոփոխությունների շրջանակներում սահմանվել են  ոչ մեծ ծավալի ընթացակարգեր, որոնց կատարման հիմնական պատասխանատվությունը վերապահվել է համայնքներին:

     ՀՀ մարզերի համայնքների կողմից տվյալ ընթացակարգերի ապահովման հետ կապված դժվարությունները հնարավորինս բացառելու, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի  N 1583-Ն որոշմամբ սահմանված պահանջները  և գործնականում դրանց կիրառման մատչելիությունն ապահովելու ու մեթոդաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է <Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին> ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

      Նախագիծը նախնական փուլում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 29.09.2020թ N01/14.1/7690-2020 գրությամբ քննարկման է  ներկայացվել մասնագիտացված կազմակերպություններ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, <Երևաննախագիծ> փակ բաժնետիրական ընկերություն, <Հայնախագիծ> բաց բաժնետիրական ընկերություն, <Ճաննախագիծ> Ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Ստացված առաջարկների հիմքով Նախագիծը լրամշակվեց (ամփոփաթերթը կցվում է):

      Ներկայումս, գիտակցելով ՀՀ մարզերի համայնքներում մասնագիտական ռեսուրսի սակավության փաստը՝ ակնկալվում է, որ  նշված մեթոդական ուղեցույցը կծառայի, որպես  որոշակի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն օժանդակող գործիք, դյուրին դարձնելով սեփական նախաձեռնությունների  ծրագրման և նմանատիպ աշխատանքների կատարման գործընթացը՝ որոնք սովորաբար նախատեսվում են համայնքների սահմանափակ բյուջեների հաշվին իրականացվող կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում:

     Ուղեցույցը բաղկացած է բացատրական  և գծագրական-սխեմատիկ մասերից:

     Բացատրական մասում ներկայացվել են օրենսդրական, նորմատիվ և խարհրդատվական բնույթի հիմնական պահանջները, ընթացակարգով նախատեսվող քայլերի հաջորդականությունը, նմանատիպ աշխատանքների առավելություններն ու ենթադրվող թերությունները, բացառությունները:

     Գծագրական-սխեմատիկ մասում ներկայացվել են սալարկմամբ իրականացվող ճանապարհային պատվածքի սխեմատիկ կառուցվածքը, կառուցվածքում ներառվող շերտերի հաջորդականությունը, չափերը, ինչպես նաև շինարարական աշխատանքների խոշորացված արժեքի օրինակելի հաշվարկը, որը ենթակա է փոփոխման շուկայական գների փոփոխությունների հետ միաժամանակ: 

     Սահմանված կարգով հաստատվելուց հետո՝ նախատեսվում է մեթոդական ուղեցույցը տեղադրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ իսկ ըստ պահանջի նաև տրամադրել համապատասխան մասնագիտական խորհրդատվություն:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները

 

4. Ակնկալվող արդյունքը

 

      Տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ մարզերի գյուղական համայնքներում տեղական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի, ներհամայնքային փողոցների և մայթերի սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների կատարման ժամկետների և ծախսատարության  կրճատում, համայնքների դերի և պատասխանատվության բարձրացում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ,  ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ  ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ  ՍԱԼԱՐԿՄԱՆ , ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ  ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին>  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ,  ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ  ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ  ՍԱԼԱՐԿՄԱՆ , ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

<Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին>  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ չեն նախատեսվում։

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

<Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին>  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ,  ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ  ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ  ՍԱԼԱՐԿՄԱՆ , ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ  ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

1. <Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

 

2. Հասարակության մասնակցությունը

 

<Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասինՀայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

 

  • Քննարկվել է

    05.11.2020 - 20.11.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4987

Տպել