Հիշել նախագիծը

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմնավորում

«Շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի մարտի 6-ին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը: Վերոգրյալով պայմանավորված մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով սահմանվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերը, օգտագործման ենթակա մասերը, տեխնիկական միջոցները:

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

  • Քննարկվել է

    03.11.2020 - 18.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5424

Տպել