Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

        «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, նպատակ ունենալով մինչև 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, որի շրջանակում 2017 թվականից իրականացվում է «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» ծրագիրը:

         Առաջնահերթության կարգով 2017 թվականին ֆինանսավորվել և մշակվել են ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող համայնքների խմբերի թվով 6 տարածական պլանավորման փաստաթուղթ, որոնց մեջ ներառված են 55 բնակավայր (բացառությամբ Դիլիջանի խոշորացված համայնքի): ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններ են տրամադրվել Տավուշ-1, Տավուշ-2, Տավուշ-3, Տավուշ-4, Տավուշ-5, Տավուշ-6 տարածական պլանավորման փաստաթղթերին և 2018 թվականին ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ հաստատվել է տարածքային հատակագծման մասն, իսկ համայնքների ավագանիների որոշմամբ՝ գոտևորման մասը (Բացառությամբ Իջևան քաղաքի, որը կրկնակի փորձաքննության պատճառով դեռևս հաստատման փուլում է գտնվում):

        2018 թվականին մշակվել են ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերի համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը: ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի թիվը 138-ն է և դրանք ներառվել են ըստ խոշորացված համայնքների 8 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում, ՀՀ Արարատի մարզի 99 բնակավայրերն, ըստ երեք տարածաշրջանների՝ 9 փաստաթղթում: 2020 թվականին ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններ են տրամադրվել Արարատ-4, Արարատ-5, Արարատ-6, Արարատ-7, Արարատ-8, Արարատ-9 տարածական պլանավորման փաստաթղթերին, իսկ Սյունիք-2, Սյունիք-3, Սյունիք-5, Սյունիք-8 տարածական պլանավորման փաստաթղթերի եզրակացությունները պատրաստվել են տրամադրման: ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք-4, Սյունիք-6 և Սյունիք-7 տարածական պլանավորման փաստաթղթերի լրամշակված աշխատանքները ներկայացվել են շահագրգիռ մարմիններ՝ քննարկման: ՀՀ Արարատի մարզի Արարատ-1, Արարատ-2, Արարատ-3 և ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք-1 տարածական պլանավորման փաստաթղթերը գտնվում են լրամշակման փուլում:

         2019 թվականի ընթացքում մշակվել են ՀՀ Վայոց ձորի (45 բնակավայր, 6 փաստաթուղթ) և Արմավիրի (97 բնակավայր, 9 փաստաթուղթ) մարզերի բոլոր համայնքները ներառող, ինչպես նաև Դիլիջանի խոշորացված համայնքի (7 բնակավայր, 1 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, ՀՀ Վայոց ձորի և Արմավիրի մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման աշխատանքները ներկայացվել են շահագրգիռ մարմինների քննարկմանը, որոնց դիտողությունների հիման վրա  աշխատանքները գտնվում են լրամշակման փուլում, իսկ Դիլիջանի խոշորացված համայնքի տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակված աշխատանքները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ քննարկման:

         2020 թվականին` ՀՀ Արագածոտնի (114 բնակավայր, 11 փաստաթուղթ), ՀՀ Գեղարքունիքի (41 բնակավայր, 3 փաստաթուղթ) և ՀՀ Շիրակի (84 բնակավայր, 6 փաստաթուղթ) մարզերի և Աշոցքի խոշորացված համայնքի (11 բնակավայր) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (աշխատանքներն մեկնարկվել են և մշակման փուլում են գտնվում), տարածական պլանավորման փաստաթղթերը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակման փուլում են գտնվում:

2021 թվականին նախատեսվում է իրականացնել՝ ՀՀ Կոտայքի մարզի 69 բնակավայրի (7 փաստաթուղթ), ՀՀ Շիրակի մարզի 34 բնակավայրի (4 փաստաթուղթ), ՀՀ Գեղարքունիքի մարզի  51 բնակավայրի (5 փաստաթուղթ) և ՀՀ Լոռու մարզի 22 բնակավայրի- (2 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, իսկ 2022 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի 96 բնակավայրի- (10 փաստաթուղթ) համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը:

  Հաշվի առնելով ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև առկա մասնագիտական ներուժը (այդ թվում՝ նախագծային կազմակերպությունների), ծրագիրն ավարտելու իրատեսական ժամկետը 2024 թվականն է:

          Այս պատճառով, անհրաժեշտություն է առաջանում վերանայել առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման վերջնաժամկետը:

       

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

        «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքի  14.3-րդ և 30-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով օրենքը համապատասխանեցնել առկա իրավիճակին և նոր մարտահրավերներին, օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

         Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշման 360.1 կետի հանձնարարականի համաձայն:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետի վերանայում։

        

        

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

        «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ և ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

          «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    30.10.2020 - 14.11.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1438

Տպել